«Ալեքս տեքստիլը» շուրջ 350 աշխատատեղ կստեղծի․նախարարն այցելել է նոր բացվող արտադրամաս

14 Փետրվարի, 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 10-ին այցելել է «Ալեքս տեքստիլի» նոր բացվող արտադրամաս։

Նախարարը շրջայց է կատարել արտադրամասում՝ մանրամասն ծանոթանալով արտադրական գործընթացներին՝ կտորի մշակմանը, կարմանը, դետալների ավելացմանը, կտորի տպագրությանը և այլն։

Սուրեն Կարայանը նշել է․ «Նախօրեին մենք ներկայացրել էինք 2017 թվականին իրականացվող ներդրումների կառուցվածքը, որոնց ցանկում էր նաև թեթև արդյունաբերության ոլորտը։ Նոր բացվող արտադրամասը հենց այդ ցանկից է»։

 Նախարարի խոսքով՝ նման այցեր կլինեն բոլոր այն ընկերություններում, որոնք սկսում կան ընդլայնում են իրենց գործունեությունը և ընդգրկված են նախարարության կողմից ներկայացված ցանկում։ Բոլոր ներդրումային ծրագրերի համար կիրականացվի մշտադիտարկում՝ ծանոթանալու ընթացքին, իրազեկվելու խնդիրներին՝ դրանց լուծում տալու նպատակով, ինչպես նաև քննարկելու, թե պետության աջակցության գործիքակազմից նախարարությունն ընկերություններին էլ ինչ օժանդակություն կարող է տրամադրել ։

Ընկերության տնօրեն Մարատ Մովսիսյանը նշել է, որ մտադիր են շուրջ 350 աշխատատեղ ստեղծել։ Մինչ պաշտոնական բացումը փորձնական արտադրությունն է մեկնարկել, ունեն տարբեր պատվերներ, օրինակ՝ ռուսական «Մանկական աշխարհ» ցանցի կողմից։


Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00