Հայաստանը և Իրանը կընդլայնեն համագործակցությունը ապահովագրության ոլորտում

13 Փետրվարի, 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 9-ին ընդունել է Իրանի կենտրոնական ապահովագրության գլխավոր տնօրեն Աբդոլնասեր Հեմաթիի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև ապահովագրության ոլորտում համագործակցության հարցեր քննարկելու նպատակով:

Պատվիրակության կազմում էին նաև իրանական երեք խոշոր ապահովագրական ընկերությունների գործադիր տնօրեններ։

Նախարար Սուրեն Կարայանը ողջունել է հյուրերին և նշել, որ երկու երկրների տնտեսական կապերի զարգացման, առևտրաշրջանառության մեծացման գործում կարող է լուրջ ներգործություն ունենալ ապահովագրական ինստիտուտի զարգացումը և հայ-իրանական ապահովագրական ընկերությունների համագործակցությունը։

Իրանի կենտրոնական ապահովագրության գլխավոր տնօրեն Աբդոլնասեր Հեմաթին նշել է, որ երկու երկրների բարձր մակարդակում գտնվող քաղաքական և տնտեսական կապերը լավ հիմք են զարգացնելու համագործակցությունը ապահովագրության ոլորտում։

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը հյուրերին տեղեկացրել է, որ 2015 թվականին գործակալության և Իրանի արտահանման երաշխավորման հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։ Վազգեն Աբգարյանն առաջարկել է խորացնել համագործակցությունը վերաապահովագրության ոլորտում՝ ուղենշելով դեպի Իրան արտահանման վարկի վերաապահովագրության գործարքներների հնարավորությունը։

Իրանական կողմն իր հերթին առաջարկել է կնքել եռակողմ հուշագիր Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության, Իրանի արտահանման երաշխավորման հիմնադրամի և Իրանի կենտրոնական ապահովագրության ծառայության միջև՝ սահմանելու համագործակցության խորացման ուղղությունները։

Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող «Իրան» ապահովագրական ընկերության տնօրենը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման և համագործակցության համար և նշել, որ իրանական ընկերություններն իրենց մեծ պատրաստակամությունն են հայտնում բազմաոլորտ համագործակցության համար։ Իրանական կողմի խոսքով՝ կա, օրինակ, զբոսաշրջության ոլորտի ապահովագրության մեծ ներուժ ՝ պայմանավորված երկու երկրներ մուտքի դյուրացմամբ։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հստակ նախագիծ մշակել և կազմակերպել Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության ներկայացուցիչների այցը Իրան։


+

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00