Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Կապիտալ Լոկուս» ընկերության հետ

09 Փետրվարի, 2017

Փետրվարի 8-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում նախարար Սուրեն Կարայանը և «Կապիտալ Լոկուս» ՍՊԸ հիմնադիր նախագահ Ավթանդիլ Գոգոլին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը սահմանում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Կապիտալ Լոկուս» ընկերության միջև համագործակցության շրջանակները՝ ուղղված հայաստանյան ընկերություններում միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների ներկայացվածության ուժեղացմանը, ինչպես նաև Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների խթանմանը։

Հուշագրի ստորագրման արարողությանը Սուրեն Կարայանը նշել է, որ նախարարությունը, իր որդեգրած ներդրումային քաղաքականության համաձայն, կնպաստի տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող հայաստանյան ընկերությունների և «Կապիտալ Լոկուս» ընկերության միջև օտարերկրյա ֆինանսական միջոցների ներգրավմանն ուղղված համագործակցությանը։ Նա նաև հավելել է, որ «Կապիտալ Լոկուսը»՝ լինելով համեմատաբար նոր ընկերություն, արդեն իսկ շոշափելի առաջընթաց է արձանագրել կենսունակ ներդրումային նախագծերի և տեղական հեռանկարային ընկերությունների համար օտարերկրյա ֆինանսական միջոցներ ներգրավելու գործում։

Ավթանդիլ Գոգոլին իր խոսքում նշել է, որ «Կապիտալ Լոկուսի» ընթացիկ աշխատանքները ներկայումս ներառում են տեղական մասնավոր ընկերությունների համար նախատեսված ութ նախագծեր՝ 38 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։ Այդ ընկերությունները գործունեություն են ծավալում գյուղատնտեսության, սննդի վերամշակման, վերականգնվող էներգիայի և անշարժ գույքի ներդրումների ոլորտներում։ Ակնկալվում է, որ նշված գործարքների մեծ մասն ավարտին կհասցվի 2017թ․առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում։

«Կապիտալ Լոկուսի» հիմնադիր նախագահն իր երախտագիտությունն է հայտնել նախարարին այն աջակցության համար, որն ընկերությունը ստանում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից։

Լրացուցիչ տեղեկատվություն

«Կապիտալ Լոկուսն» անկախ ֆինանսական խորհրդատվական ընկերություն է։ Այն ուսումնասիրում և ապահովում է ֆինանսական լուծումներ գլխավորապես Եվրոպայում գտնվող միջազգային ֆինանսական կազմակերպություններից, հատուկ ներդրումային ֆոնդերից, ինչպես նաև ակտիվների կառավարմամբ զբաղվող ընկերություններից։

«Կապիտալ Լոկուս» ընկերությունը հիմնադրվել է Երևանում՝ 2016 թվականին՝ «ՊրոԿրեդիտ Բանկի» նախկին գործադիր տնօրեն Ավթանդիլ Գոգոլիի կողմից։

+

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 542503 (+374 11) 530 333 (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00