Սուրեն Կարայանը և Թայլանդի դեսպանը քննարկել են երկու երկրների տնտեսական կապերը

09 Փետրվարի, 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թայլանդի Թագավորության դեսպան Քրիանգսակ Քիթիչայսարին ՝ քննարկելու երկու երկրների տնտեսական կապերը։

Դեսպան Քրիանգսակ Քիթիչայսարը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար՝ նշելով, որ կան մի շարք նախադրյալներ, որոնք կարող են զարկ տալ հայ-թայլանդական տնտեսական կապերի խորացմանը։ Դեսպանի խոսքով՝ Թայլանդի համար կարևոր նշանակություն ունի Ազատ առևտրի համաձայնագրի կնքումը Եվրասիական տնտեսական միության հետ, որն իր հերթին կխթանի երկկողմ տնտեսական փոխգործակցությունը ևս, այդ թվում՝ ապրանքաշրջանառության աճը։ Ըստ դեպանի՝ զբոսաշրջության ոլորտում հմտացած թայլադնական տուրօպերատորները կարող են գործունեություն ծավալել Հայաստանում՝ ներգրավելով զբոսաշրջիկների թե´ Թայլանդից, թե´ հարևան երկրներից։ Դեսպանը Սուրեն Կարայանին հայտնել է նաև, որ Թայլանդի առողջապահության նախարարության դեղագործական գործակալությունը հետաքրքրված է դեղերի հայաստանյան շուկայով, և այդ ոլորտում նույնպես կարելի է համագործակցել։

Նախարար Կարայանը դեսպան Քրիանգսակ Քիթիչայսարին տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական միությունում 2017 թվականից գործող դեղերի միասնական շուկան դյուրացրել և ազատականացրել է ոլորտը։ Նախարարի խոսքով՝ դեսպանի կողմից նշված ոլորտները զարգացման և ընդլայնման ներուժ ունեն։ Նախարար Սուրեն Կարայանը դեսպանի ուշադրությունը հրավիրել է ներդրումային ծրագրերին, որոնք կփոխանցվեն դեսպանություն։

«Մենք անում ենք հնարավորը, որպեսզի Հայաստանում օտարերկրյա ներդրողների համար գրավիչ միջավայր լինի։ Ձեզ կներկայացնենք այն ներդրումային ծրագրերը, որոնք կարող են Ձեր ներդրողներին հետաքրքիր լինել։ Ցանկանում եմ նաև տեղյակ պահել, որ Հայաստանի զարգացման հիմնադրամում գործում է «մեկ պատուհան» օտարերկրյա ներդրողների համար, որպեսզի վերջիններս առանց խոչընդոտների Հայաստանում գործունեություն ծավալեն», - նշել է նախարարը։

Կողմերը քննարկել են նաև գինեգործության ոլորտում համագործակցության հեռանկարները։ Թայլանդի դեսպանի խոսքով՝ հայկական գինին կհետաքրքրի թայլանդցիներին իր որակական և համային հատկանիշներով։

Հանդիպման ավարտին զրուցակիցները պայմանավորվել են մշտական երկխոսությամբ քննարկել համատեղ ծրագրերը։

+

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 542503 (+374 11) 530 333 (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00