Չինացի ներդրողներին կներկայացվեն հայկական ներդրումային ծրագերը

09 Փետրվարի, 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։ Նախարարը դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ներդրումային միջավայրը, ներդրողների համար նպաստավոր պայմանները՝ Եվրասիական տնտեսական միության շուկան, ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող GSP+ համակարգը, ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի կողմից տրամադրվող GSP համակարգը, ինչպես նաև այն բոլոր գործոնները, որոնք Հայաստանը գրավիչ ներդրումային միջավայր են դարձնում։ Սուրեն Կարայանը դեսպանին տեղեկացրել է մշակված ներդրումային ծրագրերի մասին, որոնք կարող են հետաքրքրել չինացի ներդրողներին:

Դեսպան Թիան Էրլուն իր հերթին նշել է, որ Հայաստանը Չինաստանի համար կարևոր տնտեսական գործընկեր է։ Դեսպանն առաջարկել է խորացնել տնտեսական համագործակցությունը հատկապես ներդրումային ոլորտում, որտեղ կա ներուժ և անելիք։ Դեսպանը հավելել է, որ ներդրումային ծրագրերը կփոխանցվեն պոտենցիալ ներդրողներին։ Դեսպան Թիան Էրլունը նախարար Սուրեն Կարայանին է փոխանցել մայիսին Պեկինում կայանալիք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համագործակցության ֆորումին մասնակցության հրավերը։

Նախարարը և դեսպանը մտքեր են փոխանակել Իրանի սահմանակից գոտում ստեղծվող ազատ տնտեսական գոտում չինացի գործարարների և ներդրողների մասնակցության, ինչպես պղնձաձուլարանի հիմնման հեռանկարների վերաբերյալ: 

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 542503 (+374 11) 530 333 (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00