Նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդունել է ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովի նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահիին

16 Մարտի, 2023

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մարտի 15-ին ընդունել է ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովի նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կլիմայի փոփոխությամբ պայմանավորված գյուղատնտեսության ոլորտում առկա մարտահրավերները և դրանց լուծման հնարավոր ուղիները, հողային և  ջրային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման հնարավորությունները։

Արման Խոջոյանը հյուրերին հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում գործող պետական աջակցության ծրագրերն ու իրականացվող բարեփոխումները։

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներին:

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00