Սուրեն Կարայանը հանդիպել է դեղագործության ոլորտի ներկայացուցիչների հետ

14 Փետրվարի, 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հունվարի 20-ին հանդիպել է Հայաստանի դեղագործական ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու վերջիններիս խնդիրները և մտահոգությունները, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միության շուկա մուտք գործելու առնչությամբ։ Ներկայացվել է Եվրասիական տնտեսական միության տարածքում այս տարվա հունվարի 1-ից գործող դեղերի միասնական շուկայի ընձեռած հնարավորությունները և դեղ արտադրողների համար նախատեսվող գործընթացները։ «Լիկվոր» ՓԲԸ-ի կողմից առաջարկվել է քայլեր ձեռնարկել Կլինիկական փորձարկումների լաբորատորիայի հիմնման ուղղությամբ, ինչը էականորեն կհեշտացնի ոլորտի աշխատանքը։ Հանդիպման ընթացքում նախարար Սուրեն Կարայանի հետ քննարկվել են դեղագործությամբ զբաղվող ընկերություններին հետաքրքրող մի շարք այլ հարցեր՝ կապված ծագման հավաստագրերի, կեղծ դեղերի դեմ պայքարի և մաքսային խնդիրների հետ։ Սուրեն Կարայանը հորդորել է հանդիպման մասնակիցներին մաքսային մարմիններում խնդիրների առկայության դեպքում դիմել նախարարության օպերատիվ աշխատանքային խմբին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումների շարքը՝ առաջադրված խնդիրներին լուծումներ տալու նպատակով։

+

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00