Նախարար Սուրեն Կարայանի` ԱՄԷ կատարած աշխատանքային այցի արդյունքները

09 Փետրվարի, 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 20-ին Աբու Դաբիում հանդիպել է ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան Բն Սաիդ Ալ Մանսուրիի հետ: Կողմերն ընդգծել են, որ ՀՀ Նախագահի` ԱՄԷ կատարած այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն ուղված երկուստեք աշխատանքների իրականացման կարևորությունը:

Նախարար Սուրեն Կարայանը Հայաստանում ներդրումներ կատարելու գրավչության համատեքստում ներկայացրել է Հայաստանի համար գործող արտոնյալ առևտրային ռեժիմները, այդ թվում` «Արտոնությունների ընդհանրացված համակարգերը» (GSP), «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգը» (GSP+): Ներկայացվել է նաև ԵԱՏՄ շրջանակներում ազատ առևտրի համաձայնագրերի կնքման ուղղությամբ մի շարք երկրների հետ տարվող բանակցությունների ընթացքը` մասնավորապես Իրանի, Սինգապուրի, Հնդկաստանի և Եգիպտոսի հետ: Սուրեն Կարայանը վստահեցրել է, որ էմիրաթական ներդրումները Հայաստանում հատուկ կլինեն ուշադրության ներքո. Հայաստանի զարգացման հիմնադրամում կստեղծվի մեկ պատուհան էմիրաթական գործարարներին աջակցելու նպատակով: Հայակական պատվիրակությունը էմիրաթական կողմի ուշադրությանն է ներկայացրել ներդրումային 32 ծրագիր:

ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան Բն Սաիդ Ալ Մանսուրին շնորհակալություն է հայտնել նախարար Սուրեն Կարայանին այցի համար` նշելով, որ պատրաստակամ է` խորացնելու ՀՀ-ԱՄԷ առևտրատնտեսական կապերը: Էկոնոմիկայի նախարարը հետաքրքրվել է հայաստանյան տնտեսության մի շարք ոլորտներից` էներգետիկա, արդյունաբերություն, սննդամթերքի արտադրություն, ինչպես նաև մսամթերք և գյուղմթերք:

Հանդիպման ավարտին Սուրեն Կարայանը գործընկերոջը նվիրել է հայկական արտարդության Armphone հեռախոսը:

Օրակարգային մյուս հանդիպումները`

***

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Աբու Դաբիի Զարգացման հիմնադրամի տնօրեն Մուհամեդ Սուվաիդիի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել ներդրումային ծրագերի վերաբերյալ: Հայկական պատվիրակությունը էմիրաթական կողմի մասնագետների հետ մանրամասն քննարկել է համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծմանն ուղղված քայլերը:

***

Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Աբու Դաբիի Ներդրումների գործակալության տնօրեն Խալիլ Ֆուլասիի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հնարավորությունները, ներդրումային ծրագրերը, տնտեսության ներդրումային ներուժ ունեցող ոլորտները և Հայաստանի ներդրումային միջավայրը:

***

Այցի շրջանակներում Նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է նաև Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Էբրահիմ Ալ Մահմուդի հետ` քննարկելու 2017 թվականին Աբու Դաբիում կայանալիք ներդրումային համաժողովի կազմակերպչական հարցերը: Աշխատանքային քննարկում է տեղի ունեցել մասնագետների միջև համաժողովի անցկացման ժամկետների, ձևաչափի և ոլորտների վերաբերյալ:

+

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00