Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացման խնդիրներին նվիրված խորհրդակցություն Ջերմուկում

14 Փետրվարի, 2017

Դեկտեմբերի 12-ին Ջերմուկում տեղի է ունեցել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի խնդիրներին նվիրված խորհրդակցություն, որը հրավիրել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը, Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն ԿարԷն Մկրտիչեանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն իր ելույթում նշել է, որ Հայաստանի կառավարությունը` ելնելով զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորություններից ու դրանց գործարկման անհրաժեշտությունից, իր գործողությունների ծրագրում նախանշել է բավական հավակնոտ նպատակներ, որոնց իրականացման համար անհրաժեշտություն է առաջացել ամրապնդել և համախմբել ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման թիմը։

Ներկայացնելով նախարարության կառավարման ոլորտում գործող երկու մարմինների` Հայաստանի զարգացման հիմնադրամի և Զբոսաշրջության պետական կոմիտեի գործունեության շրջանակները, Սուրեն Կարայանն ընդգծել է, որ անհրաժեշտ է միավորել նախարարության նորաստեղծ կոմիտեի, Հայաստանի զարգացման հիմնադրամի, պետական և մասնավոր հատվածի մյուս շահագրգիռ կողմերի ներուժը և միասնական ջանքերը հետևողականորեն ու նպատակային ուղղել մեր երկրի զբոսաշրջության նոր քաղաքականության մշակմանը և զարգացման ծրագրի իրականացմանը։

- Համոզված եմ, որ մեզ կհաջողվի ստեղծել կուռ և գործուն համակարգ, բարձրորակ մասնագետների թիմ, կազմակերպել համախմբված, ներդաշնակ աշխատանք և մոտ ապագայում արձանագրել էական արդյունքներ, - ասել է նախարարը, խոսքը փոխանցելով Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանին, ով ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում 2017-2020թթ. զբոսաշրջության զարգացման հայեցակարգային մոտեցումները` առաջնային համարելով հետևյալ նպատակները.

♦ Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդում և շարունակական բարձրացում, Հայաստանի նկարագրի զարգացում և խթանում որպես կայուն, ապահով, ձեռնարկատիրության, ներդրումների և զբոսաշրջության համար բարենպաստ ու գրավիչ երկիր,

♦ հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացում,

♦ զբոսաշրջության ապակենտրոնացում դեպի ՀՀ մարզեր, այդ թվում նաև` գյուղական համայնքներ,

♦ մարդկային ռեսուրսների ամրապնդում, ծառայությունների որակի շարունակական բարձրացում,

♦ ենթակառուցվածքների բարելավում և զարգացում, միջազգային համագործակցության ակտիվացում, բարենպաստ ներդրումային միջավայրի ապահովում։

Այնուհետև Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարէն Մկրտիչեանը ներկայացրել է հիմնադրամի կողմից 2016 թվականին կատարված աշխատանքը և 2017 թվականի համար նախանշված անելիքները։

-Այս տարվա կարևոր արդյունքներից է մարքեթինգային միջոցառումների շնորհիվ արաբական ավիաընկերությունների չվերթների հաճախականության ավելացումը դեպի Հայաստան։ Մուտքի արտոնագրի դյուրացման պարագայում ակնկալում ենք մինչև ամենօրյա չվերթների ապահովում։ «Air France» ավիաընկերության հետ համագործակցության շրջանակում աշխարհում 1.7 միլիոն ընթերցող ունեցող «Air France Magazine»-ը Հայաստանի 10 առավելությունների մասին ընդարձակ (18 էջ) հոդվածաշար է հրապարակել՝ իր հաճախորդներին ուղղորդելով մեր երկիր։ Նաև պատրաստվել է www.armenia.travel կայքը, որը հնարավորություն է տալիս օտարերկրյա զբոսաշրջիկին մեկ հարթակում գտնել Հայաստանի զբոսաշրջային արդյունքը։ Արկածային զբոսաշրջության զարգացման նպատակով մշակվել է հայաստանյան 40 քայլարշավային երթուղի»,- ոլորտի խթանման նպատակով իրականացված միջոցառումներից մի քանիսն է նշել Հայաստանի զարգացման գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը։

Խորհրդակցության օրակարգի շրջանակում զեկույցներով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը:

Իր խոսքում Նախագահն ընդգծել է, որ չնայած զբոսաշրջության բնագավառում արձանագրված որոշակի դրական արդյունքներին, ոլորտում դեռևս ամբողջությամբ չբացահայտված մեծ ներուժ կա:

- Սա տնտեսության զարգացման մի ամբողջ փոխկապակցված շղթա է, և այս շղթայի բոլոր օղակները պետք է լինեն ամուր, գործեն ակտիվորեն, որպեսզի կարողանանք ստանալ վերջնական արդյունք: Պատասխանատվությունն էլ պետք է լինի բոլորինը: Պետք է գիտակցենք, որ ոլորտը կարող է զարգանալ միայն ու միայն բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ, - նշել է Նախագահ Սերժ Սարգսյանը։

Խորհրդակցության արդյունքներով Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել մասնակիցներին։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարվել է`

ա) շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում ամփոփել «Զբոսաշրջության մասին» ՀՀ նոր օրենքի և դրան առնչվող իրավական ակտերի փաթեթի մշակման աշխատանքները՝ համապատասխան նախագծերը ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը 2017թ. առաջին եռամսյակի ընթացքում,

բ) սեղմ ժամկետներում իրականացնել հանրապետության ողջ տարածքի զբոսաշրջային գոտևորման աշխատանքներ՝ պատմամշակութային հուշարձանների, բնության հատուկ պահպանվող տարածքների և զբոսաշրջային ներուժ ունեցող այլ վայրերի ամբողջական հաշվառման արդյունքներով,

գ) հստակ միջոցառումներ մշակել զբոսաշրջության ոլորտի վարչական ռեգիստրի ձևավորման, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունների վիճակագրության վարման մեթոդների և վերլուծական կարողությունների կատարելագործման ուղղությամբ՝ համապատասխան ֆինանսական գնահատականները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը,

դ) ՀՀ մշակույթի նախարարի հետ համատեղ քննարկել զբոսաշրջային հիմնական երթուղիներում ներառվելիք պատմամշակութային հուշարձանների վերականգնման և հնագիտական աշխատանքների իրականացման ժամանակացույցերը՝ աշխատանքների անխափան ընթացքին զուգահեռ ապահովելով առավելագույն զբոսաշրջային արդյունք,

ե) Երևանի քաղաքապետի և տարածքային կառավարման և զարգացման նախարարի հետ համատեղ քննարկել հանրապետության տարածքում միասնական ցանցային համակարգում միավորված ժամանակակից զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների հիմնման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման խնդիրները՝ համապատասխան ֆինանսական գնահատականները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:

+

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00