Նոր գործարան, նոր աշխատատեղեր Ջերմուկում

14 Փետրվարի, 2017

Դեկտեմբերի 12-ին Ջերմուկում տեղի է ունեցել «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ նորակառույց գործարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը իր բացման խոսքում նշել է, որ բնական և հանքային շշալցված ջրերի արտադրության ոլորտը Հայաստանի տնտեսության զարգացող ուղղություններից մեկն է։ Նա շեշտել է, որ երկրի տնտեսության համար գործարանի բացումը կարևոր իրադարձություն է, որը հերթական անգամ փաստում է Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի առկայության մասին, ինչն արտադրական գործունեություն ծավալելու և բիզնեսում հաջողություններ ունենալու լավագույն գրավականն է:

- Հանրապետությունում առկա բնական և հանքային ջրերի պաշարներն ու բազմազանությունը, որոնք ունեն տարբեր համային և առողջարարական նշանակություն, ինչպես նաև այս արտադրանքի նկատմամբ արտաքին շուկայի պահանջարկի միտումները, հիմք են տալիս նշելու, որ ոլորտը զարգացման և նոր շուկաներ մուտք գործելու մեծ ներուժ ունի։ Դրա վառ ապացույցն է նաև այս նոր գործարանի բացումը, - ասել է նախարարը՝ հավելելով, որ պետությունը մշտապես պատրաստ է կանգնել գործունյա և բարեխիղճ արտադրողների կողքին աջակցության իր ողջ գործիքակազմով:

Միջոցառման մասնակիցները շրջայց են կատարել նորակառույց գործարանում՝ ծանոթանալով թարմացված արտադրական հոսքագծերին, արտադրական հզորություններին և «Ջերմուկ գրուպի» առաջիկա ծրագրերին:

Նշենք, որ Հայաստանում բնական և հանքային շշալցված ջրերի արտադրության ոլորտի տարեկան արտադրանքը կազմում է շուրջ 12 մլրդ ՀՀ դրամ, որի շուրջ 30 %-ը արտահանվում է։ Ոլորտում աշխատում է ավելի քան 1200 մարդ։

«Ջերմուկ գրուպ» ընկերությունը հանքային և բնական աղբյուրի ջուր արտադրող խոշորագույն ընկերությունն է Հայաստանում: Ընկերությունն անընդհատ իրականացվող խոշոր ներդրումների և զարգացումների շնորհիվ ձեռք է բերել առաջատար դիրքեր շուկայում:

Նորակառույց գործարանի գործարկմամբ «Ջերմուկ Գրուպն» ընդլայնում է իր գործունեությունը։ Այդ նպատակով ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակում իրականացրել է շուրջ 5 մլրդ ՀՀ դրամի ներդրում` ներկրելով եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներ:

Նշված ներդրումային ծրագրի իրականացմանը նպաստելու համար, պետական աջակցության գործիքակազմի շրջանակում, ընկերությանը տրամադրվել է ներկրված սարքավորումների ԱԱՀ-ի գումարների վճարման հետաձգում և մաքսատուրքից ազատում:

Ծրագրի իրականացման արդյունքում ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան ավելի քան 5 մլրդ դրամի արտադրանք, որի շուրջ 50 %-ը կարտահանվի: Նոր գործարանի կառուցմամբ աշխատատեղերի քանակն ընկերությունում կավելանա շուրջ 15%-ով:

+

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00