Կայացել է ՀՀ կառավարության նիստը

08 Ապրիլի, 2021

Ապրիլի 8-ին ՀՀ կառավարության նիստում գործադիրը հավանության է արժանացրել «Բաժնետիրական ընկերությունների մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը:

Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավման, կորպորատիվ հարաբերությունների իրավակարգավորումները ժամանակի պահանջներին համահունչ դարձնելու պահանջով` նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռել ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 95 և ավելի տոկոսին տիրապետող բաժնետիրոջը ձեռք բերել ընկերության մյուս բաժնետերերին պատկանող ձայնի իրավունք տվող մնացած բաժնետոմսերը՝ համապատասխան պահանջի մեջ նշված գնով։ Միաժամանակ, հնարավորություն է տրվում փոքր բաժնետերերին, ովքեր տիրապետում են ընկերության ձայնի իրավունք տվող մինչև 5 տոկոս բաժնետոմսերին, պահանջել խոշոր՝ 95 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող բաժնետոմսերիսեփականատիրոջը, գնել իրենց բաժնետոմսերը և դուրս գալ ընկերությունից: Նախատեսվում են համակարգային փոփոխություններ, որոնք առնչվում են բաժնետոմսերի հասարակ (սովորական) և արտոնյալ տեսակների դասեր նախատեսելու հնարավորությանը և դրանից բխող իրավունքներին։ Մասնավորապես, առաջարկվող փոփոխություններն միտված են ընկերություններին ու դրանց բաժնետերերին հնարավորություն ընձեռել ցանկության դեպքում իրենց կանոնադրությամբ սահմանել նաև հասարակ բաժնետոմսերի դասեր՝ համապատասխան տարբերակված իրավունքներով`ներառյալ այդպիսի բաժնետոմսերը տիրապետողներին մեկից ավելի ձայն տրամադրելու իրավունքը:

Առաջարկվում է նաև խոշոր գործարք կնքելու մասին որոշման կայացման իրավազորությունը վերապահել միայն ժողովին, իսկ ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված այլ գործարքների վերաբերյալ  նախատեսել առանձին գլուխ, որով այդպիսի գործարքներ կնքելու իրավասությունը բացի ընկերության տնօրենների խորհրդիցհնարավոր կլինի պատվիրակել նաև ընկերության գործադիր մարմնին` կանոնադրությամբ սահմանված դեպքերում։ Արդյունքում, այն ընկերությունները, որոնք ցանկանում են առավել լայն լիազորություններ պատվիրակել իրենց գործադիր մարմնին, կունենան այդպիսի հնարավորություն` ընկերության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում: Օրինագծերով նախատեսվում է վերացնել առանց ապահովման պարտատոմսերի թողարկման եռամյա ժամկետի պայմանը, ներդնել կորպորատիվ հարաբերությունների ժամանակակից կարգավորմանն ուղղված այլ լուծումներ։ Արդյունքում ակնկալվում է հնարավորություն ստեղծել թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա ներդրողների համար առավել արդյունավետ իրականացնելու ընկերությունների ֆինանսավորումը և՛ պարտքի, և՛ բաժնեմասնակցության միջոցով, ստեղծել փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության լրացուցիչ գործիքներ` միաժամանակ պահպանելով հավասարակշռությունը փոքր և խոշոր բաժնետերերի շահերի միջև, նախատեսել ընկերության կառավարման գործընթացում ճկունության կիրառման հնարավորություններ, անհատականացված մոտեցումներ յուրաքանչյուր տեսակի և կատեգորիայի ներդրողների և բաժնետերերի համար։ Օրենքի նախագծերը համարվել են անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով...

Գործադիրը բավարարել է մի շարք ընկերությունների հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

«Կապավոր» ՍՊԸ-ը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ասֆալտի արտադրության համար (ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացում)։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 380․6 մլն դրամի ներդրում՝ սարքավորման ձեռք բերման համար: Ներկայումս առկա է շուրջ 312 աշխատատեղ։ Արդյունքում կստեղծվի ևս 10-15 նոր աշխատատեղ` 180,000-220,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1.5-2 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ և ԱՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 380.6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 19 մլն դրամ:

2003 թ.-ից գործող «ՄԼ մայնինգ» ընկերությունը զբաղվում է հանքարդյունաբերությամբ` ՀՀ Կոտայքի մարզում։ Արդեն իսկ իրականացրել է շուրջ 8 մլրդ դրամի ներդրում, ծրագրի շրջանակում կիրականացնի ևս 4 մլրդ դրամի ներդրում: Ներկայումս առկա է շուրջ 320 աշխատատեղ, կստեղծվի ևս 40-60 նոր աշխատատեղ` 200,000-300,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 200 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3.6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 311 մլն դրամ:

«Ռոք Բերրի» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է 3 հա արտադրական տարածքում ելակի արտադրության ջերմոցների կառուցման համար (Կոտայքի մարզ)։ Ընկերությունը 2018 թ. որոշմամբ ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի շրջանակում իրականացրել է 3 մլրդ դրամի ներդրում և ստեղծել 149 նոր աշխատատեղ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կատարել տարեկան 2.6 մլրդ դրամի ներդրում։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 70 նոր աշխատատեղ` 200,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի տարեկան ծավալը տարեկան կկազմի 1.5 մլրդ դրամ, որից 76.2 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1.4 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.7 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 87.7 մլն դրամ:

«Բետոնագործ» ՓԲԸ-ը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է մետաղապլաստե պատուհանների, դռների, պատուհանագոգերի, պատուհանների շրջանակների արտադրության համար (ք. Երևան): Նախատեսվում է իրականացնել 2.2 մլրդ դրամի ներդրում: Ներկայումս առկա է շուրջ 13 աշխատատեղ, կստեղծվի ևս 4-6 նոր աշխատատեղ` 150,000-200,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 3.1 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 149.4 մլն դրամ...

 

ՀՀ վարչապետի պաշտոնական կայք

 

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00