Երևանում մեկնարկել է «Անտիկոնտրաֆակտ 2016» IV-րդ միջազգային համաժողովը

08 Փետրվարի, 2017

Նոյեմբերի 22-ին Երևանում՝ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում, մեկնարկել է «Հակազդեցություն ԵԱՏՄ տարածքում ապրանքների ապօրինի շրջանառությանը․ իրականություն և հեռանկարներ» խորագիրը կրող «Անտիկոնտրաֆակտ 2016» IV-րդ միջազգային երկօրյա համաժողովը։

Համաժողովի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, տնտեսական և ֆինանսական քաղաքականության նախարար Թիմուր Սուլեյմենովը, «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի նախագահ Ասլամբեկ Ասլախանովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի այլ անդամներ, պաշտոնյաներ ԵԱՏՄ անդամ երկրներից։

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, տնտեսական և ֆինանսական քաղաքականության նախարար Թիմուր Սուլեյմենովը և ուրիշներ։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ու ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը ստորագրել են Համատեղ հայտարարություն արդյունաբերական ապրանքների ապօրինի շրջանառության հակազդեցության ոլորտում համատեղ գործողությունների և այս ուղղությամբ ինտեգրացիոն փոխգործակցության խորացման վերաբերյալ։

«Անտիկոնտրաֆակտ (Ընդդեմ կեղծ/անօրինական արտադրված ապրանքի) 2016» համաժողովի շրջանակում քննարկվում են մտավոր սեփականության պաշտպանության խնդիրները, ուժային կառույցների համագործակցության, տեխնիկական կանոնակարգման և համապատասխանության հավաստման, արտադրանքի մակնշման համակարգերի ստեղծման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության տարածքում արդյունաբերության առանձին ոլորտներում ապօրինի շրջանառության հակազդեցությանն առնչվող այլ հարցեր։

Նշված հարցերի քննարկմանը մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԵԱՏՄ անդամ պետությունների շահագրգիռ պետական մարմինների, այդ թվում՝ իրավապահ, կարգավորող և մաքսային մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների սերտիֆիկացման կենտրոնների, գործարար համայնքի, իրավաբանական ընկերությունների, ճյուղային միությունների և ասոցիացիաների, ոլորտային մասնագիտացված ԶԼՄ-ների, առաջատար բուհերի շուրջ 400 ներկայացուցիչներ և միջազգային փորձագետներ։

Համաժողովի առանձին բաժին նվիրված է արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառության դեմ պայքարի ոլորտում գրագետ տեղեկատվական քաղաքականության ձևավորման և իրականացման խնդիրներին։ Այս ոլորտում ԶԼՄ-ների դերի մասին քննարկումներ կծավալեն տվյալ գերատեսչությունների լրատվական ծառայությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչները՝ միջազգային գորընկերների և փորձագետների հետ համատեղ։

Միջոցառման կարևոր թեմաներ են արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառության հակազդեցության ոլորտում բարձրակարգ մասնագետների պատրաստման խնդիրները։ Առանձնակի ուշադրության առարկա է հակազդեցությանը առողջապահության, թեթև արդյունաբերության, սննդամթերքի, քիմիական արդյունաբերության (ներառյալ օծանելիքի և կոսմետիկ արտադրանքի) և շինանյութերի արդյունաբերության ապրանքների ապօրինի շրջանառությունը։

«Անտիկոնտռաֆակտ» համաժողովը միջազգային հեղիվակավոր հարթակ է պետական կառույցների, գործարար համայնքի, գիտության, իրավատերերի, արտադրողների և հանրության ներկայացուցիչների միջև կառուցողական երկխոսության համար։ Համաժողովի ընթացքում մշակվում են առաջարկություններ արդյունաբերական ապրանքների անօրինական շրջանառության հակազդեցության ոլորտի բոլոր առանցքային ուղղություններով։

«Անտիկոնտրաֆակտ 2016» IV-րդ միջազգային համաժողովն անցկացվում է ԵԱՏՄ մասնակից պետությունների պետական կառույցների, գործարար համայնքի, գիտության և հանրության ներկայացուցիչների կառուցողական երկխոսության կազմակերպման նպատակով։ Նախորդ տարիներ փորձը ցույց է տվել, որ միայն համակողմանի քննարկումների արդյունքում կարող են մշակվել արդյունաբերական ապրանքների անօրինական շրջանառության ընկալման միասնական մոտեցումներ և դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցներ, ընդունվեր կշռադատված որոշումներ՝ հաշվի առնելով և բիզնեսի, և պետության, և սպառողների հետաքրքրությունները։

«Անտիկոնտրաֆակտ 2016» IV-րդ միջազգային համաժողովի կազմակերպիչներն են՝ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարությունը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ու «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ։

+

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 542503 (+374 11) 530 333 (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00