Հանդիպում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների հետ

14 Փետրվարի, 2017

Նոյեմբերի 17-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է նախարարության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխգործակցության արդունավետության բարձրացման հնարավորություններին նվիրված հանդիպում-քննարկում։

Նախարար Սուրեն Կարայանն իր ներածական խոսքում նշել է, որ հանդիպման նպատակը այն հարթակի ձևավորումն է, որի շուրջ կշարունակվի համագործակցությունը: Նախարարը ցանկություն է հայտնել, որ համատեղ քննարկումները կրեն պարբերական բնույթ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի վեր հանել ոլորտի խնդիրներն ու խոչընդոտները և հաղթահարել դրանք:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը շնորհակալություն է հայտնել նախարարին միության անդամների հետ հանդիպում կազմակերպելու համար և նշել, որ միությունը պատրաստ է ակտիվ համագործակցության`ի նպաստ Հայաստանում գործարար միջավայրի բարելավման, ներդրումների ավելացման և ձեռնարկատիրության զարգացման:

Քննարկման ընթացքում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները առկա խնդիրների վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում որոշվել է առաջիկայում կազմակերպել նաև առանձին թեմատիկ քննարկումներ արդյունաբերական ոլորտների ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքում վեր հանված խնդիրները նախարարության կողմից կուսումնասիրվեն և դրանց վերաբերյալ կտրվեն կոնկրետ առաջարկություններ ու լուծումներ։

Հանդիպումից առաջ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը պատասխանել են լրագրողներին հետաքրքրող հարցերին։

+

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00