Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության հետ քննարկվել են տնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարները

14 Փետրվարի, 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նոյեմբերի 16-ին հանդիպել է Եվրահանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով Գլխավոր Տնօրինության ներկայացուցիչների հետ: Պատվիրակության կազմում էին ԵՀ Հարևանության և ընդլայնման հարցերով Գլխավոր Տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, Արտաքին հարաբերությունների եվրոպական ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ բաժնի ղեկավարի տեղակալ Ադրիանո Մարտինսը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և գրասենյակի այլ ներկայացուցիչներ:

Ողջունելով հյուրերին` նախարար Կարայանն իր խոսքում նշել է, որ կարևորում է ԵՄ-ի հետ համագործակցությունը և ակնկալում է այդ համագործակցության արդյունավետ շարունակությունն ու հետագա զարգացումը: Անդրադառնալով 2017-2020թթ. ԵՄ կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելիք աջակցությանը` նախարարը ներկայացրել է աջակցության առաջնային նախընտրելի ուղղությունները, հատկապես կարևորելով բիզնես միջավայրի և ՓՄՁ քաղաքականության, ինչպես նաև առևտրի դյուրացման ուղղությունները: Վերջիններս հատկապես կարևորվել են ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված տնտեսական բարեփոխումների համատեքստում, որոնք ուղղված են ՀՀ տնտեսությունում ներդրումների աճին, արտահանման խթանմանը, ՓՄՁ-ների միջազգայնացմանը և դրանց համար ֆինանսական հասանելիության բարելավմանը և արդյունքում՝ կայուն տնտեսական աճի ապահովմանը:

Վասիլիս Մարագոսը կարևորել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները` երկկողմ համագործակցության խորացման տեսանկյունից: Նա բարձր է գնահատել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության դիրքորոշումը` 2017-2020թթ. Հայաստանին տրամադրվելիք աջակցության ուղղությունների վերաբերյալ: Վ. Մարագոսը կարևորել է նաև Փարիզում Եվրասիա Մրցունակության ծրագրի շրջանակներում անցկացվող Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Եվրասիական շաբաթ» նախաձեռնությունն ու դրա շրջանակներում իրականացվող համագործակցությունը:

Նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, արդյունավետ գնահատելով Հայաստանում ՏՀԶԿ-ի գործունեությունը, ընդգծել է հայկական կողմի շահագրգռվածությունը «Եվրասիական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում համագործակցության շարունակականության վերաբերյալ և նշել, որ նախորդ տարիներին նախաձեռնության աշխատանքներին հայկական կողմից ակտիվ մասնակցություն է ցուցաբերվել:

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև 2017թ. մեկնարկելիք Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի նոր շրջափուլը:

+

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00