Չինաստանի Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ

27 Նոյեմբերի, 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում Չինաստանի ժողովրդական հանրապետության Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանի ժողովրդական կառավարության նախագահի տեղակալ Չժաո Չունձյուի գլխավորած պատվիրակության և ՀՀ-ում Չինաստանի դեսպանության առևտրա-տնտեսական հարցերով գրասենյակի ներկայացուցիչների հետ։

Նշելով, որ Հայաստան այցի հիմնական նպատակն է ակտիվացնել համագործակցությունը՝ պատվիրակության անդամները ներկայացրել են Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանը՝ շեշտելով, որ այն հարուստ է բնական պաշարներով, ունի զբոսաշրջային մեծ ներուժ, ինչպես նաև գյուղատնտեսության զարգացման լայն հնարավորություններ։  

Որպես համագործակցության ոլորտներ չինական կողմն առանձնացրել է արտահանումը, բանկային ոլորտը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, ավիացիան (մասնավորապես, Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ չվերթների բացման հնարավորությունը)՝ ավելացնելով, որ ակնկալում է գործակցության նոր հնարավորություններ գտնել Հայաստանում։ 

Պատվիրակության ներկայացուցիչները տեղեկացրել են նաև, որ դեռևս 2013 թվականին Ուրումչիյում տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանի կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին նիստը, և հավելել, որ շահագրգռված են շարունակելու համագործակցությունն աշխատանքային խմբի շրջանակներում, որը կլինի ևս մեկ հարթակ՝ կոնկրետ հարցերի քննարկման համար։

Էկոնոմիկայի նախարարի խորհրդական Ավետիս Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ համագործակցությունը և շահագրգռված է այն ընդլայնելու։ Նա առաջարկել է քննարկել, թե փոխգործակցության ինչ նոր մեխանիզմներ կարելի է կիրառել։ 

Համակարծիք լինելով, որ հայ-չինական տնտեսական համագործակցությունն  ընդլայնելու և զարգացնելու ներուժը շատ մեծ է, կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները եղած հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու համար, մասնավորապես արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, նորարարության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտների ուղղությամբ։  

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 529 333, (+374 11) 530 333

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00