«Հայաստան՝ գինու նվիրական երկիր» խորագրով հայկական գինիների համտես-շնորհանդեսների շարք Նիդերլանդներում

26 Նոյեմբերի, 2019

Նոյեմբերի 21-ից 25-ը Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը (ՀԽԳՀ) Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանատան հետ համատեղ իրականացրել է հայկական գինիների համտես-շնորհանդեսներ և վարպետության դասեր Նիդերլանդների երեք քաղաքում՝ Ամստերդամում, Հաագայում և Ռոտերդամում։ 

Մասնավորապես՝ նոյեմբերի 21-ին, Ամստերդամում՝ «Եվրասիական տնտեսական միությունը և Նիդերլանդները․ հեռանկարներ և հնարավորություններ բիզնեսի համագործակցության համար» կոնֆերանսի շրջանակում, ՀԽԳՀ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել է հայկական գինիների համտես և վարպետության դաս գինու ոլորտի մասնագետների և գնորդների համար։ Վարպետության դասը վարել է ՀԽԳՀ-ի փոխտնօրեն, գինեգործ Ֆրունզիկ Հարությունյանը։

Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել գինու համտես-շնորհանդես Ռոտերդամում՝ Նիդերլանդների Թագավորության մեծությամբ երկրորդ քաղաքում, իսկ նոյեմբերի 25-ին՝ Հաագայում, «Diplomatic Magazine»–ի հետ համատեղ։  Վերոնշյալ միջոցառումներին հրավիրված էին բարձրաստիճան հյուրեր, գինու փորձագետներ, գնորդներ և դիստրիբյուտորներ։

«Հայկական գինիների համտես Նիդերլանդներում ՀԽԳՀ-ն կազմակերպում էր առաջին անգամ՝ նպատակ ունենալով Նիդերլանդների գնողունակ շուկայում գինու համտեսների և շնորհանդեսների միջոցով ճանաչելի դարձնել Հայաստանի գինիները և ճանապարհ հարթել հայկական գինու և կոնյակի արտահանման համար», - ընդգծել է ՀԽԳՀ-ի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 529 333, (+374 11) 530 333, (+374 11) 525 232

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00