Տիգրան Խաչատրյանը Մոլդովայի գործընկերոջ հետ քննարկել է տնտեսական հարաբերությունների խորացումը

08 Հոկտեմբերի, 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն  ընդունել է Մոլդովայի էկոնոմիկայի և ենթակառուցվածքների նախարար Վադիմ Բրինզանին։

Վադիմ Բրինզանը նշել է, որ տպավորված է Հայաստանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովով և շնորհակալություն հայտնել նախարարին ընդունելության համար։ Նրա խոսքով՝ Մոլդովայում ևս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը երկրի տնտեսական քաղաքականության առաջահերթություններից է։

Երկու նախարարները քննարկել են Հայաստանի և Մոլդովայի միջև առևտրային հարաբերությունների ներկայիս վիճակը՝ ընդգծելով, որ իրական ներուժը արտացոլված չէ առկա վիճակագրական ցուցանիշներում, և այդ համատեքստում համագործակցության լայն դաշտ է առկա։ Տիգրան Խաչատրյանը և Վադիմ Բրինզանը պայմանավորվել են շարունակել քննարկումները երկու երկրների տնտեսական հնարավորությունների համադրման վերաբերյալ։

Վադիմ Բրինզանի խոսքով՝ Հայաստանը տպավորիչ արդյունքներ է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում։ Տիգրան Խաչատրյանն իր հերթին նշել է, որ պատրաստակամ է կիսվել տնտեսական գործունեության ոլորտում կոռուպցիայի բացառմանն ուղղված քայլերի փորձով։

Կողմերը քննարկել են նաև Եվրամիության հետ բազմակողմ հարաբերությունների զարգացման շրջանակում տարատեսակ ծրագրերի շուրջ փոխգործակցության  հնարավորությունները։

Երկու երկրների էկոնոմիկայի նախարարներն անդրադարձել են գործարար շրջանակների կապերի սերտացմանը, առաջիկայում սպասվող բիզնես խմբերի հանդիպումներին։

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00