Տիգրան Գաբրիելյանն այցելել է Շիրակի մարզ. քննարկվել է համայնքներում անասնահամաճարակային իրավիճակը

04 Հոկտեմբերի, 2019

Շիրակի մարզպետարանում այսօր կազմակերպվել է հանդիպում-խորհրդակցություն մարզի համայնքային անասնաբույժների և սպանդանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների հետ, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանը և Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը:

Հանդիպման նպատակն էր քննարկել մարզի անասնահամաճարակային իրավիճակը, «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրով նախատեսված պատվաստման, ինչպես նաև հակաանասնահամաճարակային ախտորոշիչ և կանխարգելիչ միջոցառումների պլանի պատշաճ իրականացման գործընթացը:

Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն իր խոսքում անդրադարձել է պետության կողմից ոլորտում իրականացվող քաղաքականությանը, նշել, որ հաջորդ տարվա ընթացքում նախատեսվում է մեկնարկել կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրման ծրագիրը, ինչը հնարավորություն կտա կենդանիների առողջության պահպանմանն ուղղված միջոցառումները դարձնել ավելի թիրախային ու արդյունավետ: Փոխնախարարի տեղեկացմամբ` առաջիկայում նախատեսվում է իրականացնել որոշակի փոփոխություններ անասնաբուժության մասին օրենքում: Բացի այդ, մշակման փուլում է բրուցելոզ հիվանդության  կանխարգելման ծրագիրը:

Իր խոսքում Տիգրան Գաբրիելյանն ընդգծել է մասնավոր անասնաբույժների շարունկական ուսուցման, նրանց գիտելիքների բարձրացման ու հմտությունների կատարելագործման կարևորությունը, ինչը թույլ կտա բարելավել անասնաբուժական ծառայությունների որակը:

Հաշվի առնելով բրուցելոզի նկատմամբ ստուգումների կատարման միջոցառումների որոշակի թերացումները (միջոցառումների ոչ լիարժեք փաստաթղթավորում, գրանցամատյանների անկատար վարում, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի բացակայություն)՝ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը հորդորել է առավել պատասխանատվությամբ վերաբերվել պատվաստումների պլանավորման ու բրուցելոզի նկատմամբ ստուգումների կատարման ընթացքին, չուշացնել պատվաստումները:

Ոլորտի պատասխանատուները շեշտել են նաև համայնքապետերի ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը գյուղատնտեսական կենդանիների պատվաստման գործընթացի արդյունավետ կազմակերպման հարցում:

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00