Բարենպաստ պայմաններ ԵԱՏՄ տարածքում հայկական ոսկերչական արտադրանքի շրջանառության համար

03 Հոկտեմբերի, 2019

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» Համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Հայկական կողմի աշխատանքների արդյունքում, հայկական ոսկերչական արտադրանքի կրկնակի հարգադրոշումից խուսափելու նպատակով, Համաձայնագրում լրացվել է դրույթ, որի համաձայն ոսկերչական և այլ արտադրատեսակները ԵԱՏՄ մեկ անդամ պետության տարածքում հարգադրոշմով դրոշմավորված լինելու պարագայում, մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվելու դեպքում ենթակա չեն լրացուցիչ փորձարկման, անալիզի ու դրոշմավորման:

Համաձայնագիրն, ըստ էության, բարենպաստ պայմաններ է ստեղծում գործարար միջավայրի բարելավման համար, պարզեցնում  ոսկերչական և այլ արտադրատեսակների տեղաշարժը ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում, միաժամանակ ստեղծում է նախադրյալներ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ արտադրատեսակների շարժը վերահսկելու և ԵԱՏՄ շուկայում չհաշվառված ու ցածրորակ ոսկերչական ապրանքատեսակների մուտքը սահմանափակելու համար: Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի հայ ոսկեգործներին առանց լրացուցիչ ծախսերի ԵԱՏՄ շուկայում  իրացնելու սեփական արտադրանքը:  

Համաձայնագրի ներպետական համաձայնեցման գործընթացն արդեն իսկ ավարտվել է և հոկտեմբերի 25-ին նախատեսվում է այն ներկայացնել ստորագրման ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում։

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00