Տիգրան Խաչատրյանը ԱՄՀ պատվիրակության հետ քննարկել է կառուցվածքային բարեփոխումները

27 Սեպտեմբերի, 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի փոխտնօրեն Աթանասիոս  Արվանիտիսի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է առաքելության այցը Հայաստան՝ ընդգծելով, որ հանդիպումը լավ առիթ է ամփոփելու այցի արդյունքները և պատասխանելու մասնագետներին հուզող հարցերին։

Աթանասիոս Արվանիտիսը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդպիման համար և առաջարկել քննարկել կառուցվածքային բարեփոխումների առաջընթացը։

ԱՄՀ պատվիրակության խնդրանքով, Տիգրան Խաչատրյանy ներկայացրել է Հայաստանի տնտեսությունում գրանցված ցուցանիշները, առաջիկա տնտեսական ցուցանիշների կանխատեսումները։ Նախարարն օպերատիվ տվյալներ է ներկայացրել նաև ԱՄՀ ներկայացուցիչներին հետաքրքրող առանձին ոլորտների վերաբերյալ։ Տեղեկատվություն է ներկայացվել նաև մշակող արդյունաբերության ընթացիկ ցուցանիշների և առաջընթացի վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել տնտեսությունում մարդկային կապիտալի, կարողությունների զարգացման,  մրցունակության և արտադրողականության վերաբերյալ։ Որպես արտադրողականության բարձրացման խթան երկուստեք կարևորվել է նոր տեխնոլոգիաների ներդրումն ու կարողությունների զարգացումը։

Նախարարը ԱՄՀ ներկայացուցիչների հետ քննարկել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվող ոլորտային ռազմավարական փաստաթղթերը։ Անդրադարձ է եղել զբոսաշրջության ոլորտին՝ որպես ներառական զարգացում ապահովող, նոր փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը խթանող ծառայությունների արտահանում։ Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները և դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման հնարավորությունները։

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00