ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը ելույթ է ունեցել «Եվրասիական շաբաթ» 6-րդ միջազգային համաժողովում

26 Սեպտեմբերի, 2019

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում սեպտեմբերի 25-ին մեկնարկել է ԵԱՏՄ անդամ երկրների «Եվրասիական շաբաթ» 6-րդ միջազգային համաժողովը, որը կրում է «Համախմբում, զարգացում, ուժ» կարգախոսը։

Եռօրյա համաժողովի ընթացքում կքննարկվեն ԵԱՏՄ կազմավորման հինգ տարվա արդյունքները և կնախանշվեն ինտեգրման նոր ուղենիշները՝ գործընկերների համագործակցության զարգացման  և գործարար հարթակների ստեղծման նպատակով։  

Լիագումար քննարկման հարցերի թվում են Միության առջև ծառացած մարտահրավերները գլոբալ և տարածաշրջանային համատեքստում և դրա կայուն զարգացման հեռանկարները:

Սեպտեմբերի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հանդես է եկել «ԵԱՏՄ միասնական շուկան առանց խոչընդոտների. բիզնեսի տրանսպորտային և լոգիստիկ ծախսերի առանձնահատկությունները` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության գտնվելու վայրի առանձնահատկությունները» թեմայով ելույթով:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Վարոս Սիմոնյանը, մասնավորապես, ասել է․«ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի համար խոչընդոտների վերացումը Եվրասիական տնտեսական միության առաջնահերթություններից է, որի նպատակը ներքին շուկաների գործունեության ապահովումն է՝ առանց բացառությունների և սահմանափակումների, ներառյալ այն խոչընդոտները, որոնք սահմանափակում են գործարարների մուտքը ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ։ Կարևոր է ինտեգրացիոն գործընկերների հետ շարունակել մնացած խոչընդոտների, բացառությունների և սահմանափակումների վերացումը, որոնք խանգարում են ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորմանը: Մենք պետք է ակտիվացնենք ջանքերը ապրանքների և ծառայությունների համար ընդհանուր շուկաների ստեղծման, արդյունավետ լոգիստիկ հանգույցների կառուցման, Միության տարանցիկ ներուժի ավելացման ուղղությամբ՝ նպատակ ունենալով ապահովել կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման խոշոր ծրագրերի իրականացումը:

Հայաստանը, գործելով ինչպես ազգային տնտեսական շահերի, այնպես էլ Միության ընդհանուր շահերի ներքո, իր ուրույն տեղն է գրավել եվրասիական ինտեգրման ճարտարապետության մեջ: Մեր երկիրն ունի իրական հնարավորություններ իր փորձը և ներուժը օգտագործելու  և նպաստելու Միության զարգացման հիմնական ծրագրի իրականացմանը։

Հայաստանը, կարևորելով իր համար առաջնահերթ ոլորտները, ընդհանուր առմամբ, ակտիվ դիրք է գրավում ինտեգրման ամբողջ օրակարգում, քանի որ կա հստակ պատկերացում, որ ինտեգրացիոն համագործակցությունից առավելագույն արդյունքի կարելի է հասնել միայն Միության բոլոր անդամ պետությունների համատեղ համակարգված ջանքերով․․․»:

Վարոս Սիմոնյանն իր ելույթն ավարտել է հետևյալ խոսքերով․ «Մենք կանենք առավելագույնը, որպեսզի Հայաստանը, օգտագործելով իր փորձը և մրցակցային առավելությունները, նաև շարունակելով ինստիտուցիոնալ և կառուցվածքային բարեփոխումները, նպաստի եվրասիական տարածքի ամրապնդմանը: Մենք համոզված ենք, որ հավասար համագործակցության զարգացումը մեր ինտեգրացիոն  միավորման շրջանակում, ի վերջո, կնպաստի բիզնեսի վարման և մարդկային ներուժի լիարժեք իրացման հարմարավետ պայմանների ստեղծմանը»:

 

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00