Երևանում կայացել է առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստը

24 Սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 24-ին Երևանում կայացել է առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստը։

Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել համանախագահներ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ, միջազգային առևտրային բանակցություններին Չինաստանի ներկայացուցչի տեղակալ Յույ Ցզյանհուան։

Ողջունելով Չինաստանի պատվիրակությանը, Վարոս Սիմոնյանը շնորհավորել և ջերմ բարեմաղթանքներ է հղել չինացի գործընկերներին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ, որը կնշվի այս տարի՝ հոկտեմբերի 1-ին, ապա իր ելույթում ասել, որ Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը: «Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ պարոն  Սի Ծինփինի,  ՉԺՀ պետական ​​խորհրդի նախագահ (վարչապետ) պարոն Լի Քեցյանի հանդիպումները նոր խթան են հանդիսացել հայ-չինական համակողմանի գործընկերության ամրապնդման ու խորացման համար: Առևտրատնտեսական համագործակցության զարգացումը կարևոր բաղադրիչ է մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդման համար: Մեր կողմից մենք պատրաստ ենք առավելագույն ջանքեր գործադրել ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար: Ուրախ եմ արձանագրել Հայաստանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության դրական դինամիկան և երկկողմ առևտրի կայուն աճը: Չինաստանը դարձել է Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերը՝ կազմելով Հայաստանի արտաքին առևտրի 10,43%-ը: Ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալների, 2018 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 771,12 մլն ԱՄՆ դոլար: Իսկ 2019 թվականի հունվար-հուլիսին այն կազմել է 500.35 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22,6%-ով», - իր խոսքում ասել է Վարոս Սիմոնյանը, հավելելով, որ վիճակագրական տվյալների համաձայն, 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում չինական ներդրումները կազմել են 1,1 միլիոն ԱՄՆ դոլար։ Նա նաև գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև  2019 թվականի մայիսի 26-ին կնքված համաձայնագրով  փոխադարձ վերացվել են մուտքի վիզայի պահանջները սովորական անձնագիր ունեցողների համար, ինչը կբարձրացնի փոխադարձ այցելությունների քանակը, ներառյալ զբոսաշրջության և բիզնեսի բնագավառում: Դրան կարող է նպաստել նաև չինական «Union Pay» վճարային համակարգի ներդրումը ՀՀ բանկային ոլորտում։

Վարոս Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի Կառավարությանը տարիների ընթացքում Հայաստանին ցուցաբերած անհատույց օգնության համար՝ նշելով դրա կարևորությունը տնտեսական, սոցիալական և հատկապես մարդկանց  բարեկեցության խնդիրների լուծման տեսակետից։ Նա նշել է նաև չինական կողմի աջակցությունը Հայաստանին՝ մասնակցելու Պեկինում ընթացող այգեգործության միջազգային տոնավաճառին, ինչպես նաև Չինաստանի ներմուծման 2-րդ միջազգային ցուցահանդեսին, որը տեղի կունենա ընթացիկ տարվա նոյեմբերին:

«Հայաստանը կարևոր  գործընկեր է Չինաստանի համար ԵԱՏՄ շրջանակներում և Անդրկովկասի տարածաշրջանում։ Մեր առևտրատնտեսական կապերը երկար պատմություն ունեն։ Ինչպես ինձ տեղեկացրեցին մեր փորձագետները, դեռևս երկրորդ դարում մեր երկրները առևտրի համաձայնագիր են ստորագրել և չինական հին «Մետաքսե ճանապարհով» առևտրական հարաբերություններ զարգացրել։ Սա նշանակում է, որ մեր երկու երկրները առանձնահատուկ կարևորում են առևտրատնտեսական կապերը։  Համոզված եմ, որ այսօրվա նիստը կանցնի արդյունավետ և կնպաստի մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը։ Դրա համար մեզ անհրաժեշտ է ահռելի աշխատանք կատարել», - իր խոսքում նշել է չինական կողմի համանախագահ, ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ Յույ Ցզյանհուան, հավելելով, որ իրենց պատվիրակության կազմում բացի պետական կառույցների պաշտոնյաներից ներգրավված են նաև մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչը վկայում է այն մասին, որ մեծ ուշադրություն է դարձվում պրակտիկ համագործակցությանը։ Յույ Ցզյանհուան խոստովանել է նաև, որ Հայաստանում իր համար բացահայտել է հայկական կոնյակը և շատ է հավանել Հայաստանի մեղրը, որի Չինաստան արտահանման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են։

Հանձնաժողովը գոհունակություն է հայտնել 2016 թվականի օգոստոսի 22-ին կայացած 9-րդ նիստից հետո կատարված աշխատանքի և արձանագրված արդյունքների վերաբերյալ: Ընդգծվել է երկկողմ առևտրի ծավալների շարունակական աճը: Որպես տնտեսական զարգացման միասնական տարածքի կառուցման ճանապարհին կարևորագույն քայլ, կողմերը նշել են 2018 թվականի մայիսի 17-ին ԵԱՏՄ և Չինաստանի միջև ստորագրված առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը, ինչպես նաև ԵԱՏՄ և չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» կարևոր նախաձեռնության համակցումը:

Նիստի օրակարգում ընդգրկված բազմաթիվ հարցերի շարքում քննարկվել են արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, նորարարության ոլորտներում, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ակտիվ փոխգործակցությունը որակի վերահսկման ոլորտում, ինչը կնպաստի առևտրի դյուրացմանը: Կողմերը վստահություն են հայտնել, որ հայկական առևտրի տների բացումը կնպաստի Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի ավելացմանը: Նշվել  է, որ այս ուղղությամբ արդեն ձեռնարկվել են առաջին քայլերը, մասնավորապես, բացվել են «Հայկական ապրանքների ցուցադրման և առևտրի սրահները» Շանդուն և Չժեցզյան նահանգներում: Կարևորվել է առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացումը, ինչպես նաև միջտարածաշրջանային համագործակցությունը։ Գործարար շրջանակների միջև կապերի ամրապնդման նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել երկուստեք նպաստել վերջիններիս մասնաակցությանը երկու երկրներում կազմակերպվող գործարար համաժողովներին և ցուցահանդեսներին:  

Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ չվերթների բացման հնարավորությունների ուսումնասիրումը (ինչը կարող է էապես նպաստել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանը, նաև զբոսաշրջային կապերի զարգացմանը), չինական ընկերությունների մասնակցությունը Հյուսիս-Հարավ ներդրումային ծրագրի իրականացմանը, ինչպես նաև այլ՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր նույնպես եղել են նիստի քննարկման թեմաները:

 

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00