ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մասնակցել է «Երկրները մեկ հարկի տակ» միջազգային նախագծի մեկնարկին

20 Սեպտեմբերի, 2019

Սեպեմբերի 20-ին Երևանում մեկնարկել է «Երկրները մեկ հարկի տակ» միջազգային նախագիծը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը իր բացման խոսքում կարևորելով միջոցառման անցկացումը հայկական արտադրանքի տարածման նոր հնարավորությունների բացահայտման տեսանկյունից, ասել է.

«Այս միջոցառումը հնարավորությունների լայն շրջանակ է ընձեռում հայ գործարար համայնքին նոր բիզնես հարթակներ գտնելու, դրանցում հայրենական արտադրանքի ներկայությունն ապահովելու, առկա ներուժը, նվաճումներն ու արտադրական հնարավորությունները ներկայացնելու, ինչպես նաև դրանք զարգացնելու հեռանկարների տեսանկյունից»։

Ամենամյա միջազգային ցուցահանդեսն անցկացվում է արդեն 9-րդ անգամ, մեկ հարկի տակ համախմբելով տարբեր երկրների գործարար համայնքները ներկայացնող արդյունաբերական կազմակերպություններին և կառույցներին:

Միջոցառմանը մասնակցում են ՀՀ պետական այրեր, դիվանագիտական կառույցների,  միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և արտերկրից ժամանած գործարարներ։ Մասնակիցները հանդես կգան զեկույցներով՝ տնտեսության զարգացման, ներդրումների խթանման, երկկողմ համագործակցության և այլ թեմաներով։

Արտերկրից ժամանած գործարարները   և միջազգային ընկերությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան անմիջական կապեր ստեղծել տեղի ընկերությունների հետ, կծանոթանան պետության կողմից իրականացվող ներդրումային քաղաքականությանը և հարկային արտոնություններին։

«Երկրները մեկ հարկի տակ» նախագիծն անցկացվում է Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի կողմից։

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00