Երևանում տեղի է ունեցել ԵՄ Արտաքին ներդրումային պլանի մեկնարկային միջոցառումը․Վարոս Սիմոնյանը կարևորել է պլանի ներդրումը Հայաստանում

20 Սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 20-ին Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի Հայաստան կատարած այցի շրջանակում Երևանում տեղի է ունեցել ԵՄ Արտաքին ներդրումային պլանի մեկնարկային միջոցառումը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

Իր բացման խոսքում Վարոս Սիմոնյանը հատուկ շնորհակալություն է հայտնել եվրոպական գործընկերներին` ԵՄ Արտաքին ներդրումային պլանի վերաբերյալ իրենց լավագույն փորձը և մոտեցումները կիսելու պատրաստակամության համար:

«Մենք բարձր ենք գնահատում ԵՄ Արտաքին ներդրումային պլանի ժամանակին ներդրումը, ինչը կօգնի խթանել ներդրումները Հայաստանում՝ կենտրոնանալով մի շարք առաջնահերթ ներդրումային ոլորտների վրա, ինչպիսիք են՝ կայուն էներգետիկա և փոխկապակցվածություն, միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ-ներ) ֆինանսավորում, կայուն գյուղատնտեսություն, գյուղական ձեռնարկատերեր և ագրոբիզնես, կայուն զարգացող քաղաքներ և թվային տեխնոլոգիաներ՝ զարգացման համար»,-ասել է նա։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը հավելել է, որ ԵՄ Արտաքին ներդրումային պլանն ուղղված է ներառական աճի խթանմանը, գործարար միջավայրի բարելավմանը, աշխատատեղերի ստեղծմանը և կայուն տնտեսական զարգացմանը:

«Հետևաբար, կցանկանայի շեշտել, որ օտարերկրյա ներդրումների հոսքերի ներգրավումը, որոնք կնպաստեն Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանը և արտահանման մրցունակությանը, հանդիսանում է ապագա տնտեսական աճի մեր տեսլականի հիմնական հիմնասյուներից մեկը»,- իր խոսքն ավարտել է նա։

Միջոցառման ընթացքում ներկայացվել են ԵՄ Արտաքին ներդրումային պլանը, դրա ֆինանսական գործիքները և հիմնական բաղադրիչները, ԵՄ Արտաքին ներդրումային պլանի ներքո Հայաստանում ներդրումային հնարավորությունների քաղաքականության նպատակները և ներդրումային հոսքերը խթանելու նպատակով գործարար միջավայրի բարելավման ուղիները:

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00