Տիգրան Խաչատրյանը ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչների հետ քննարկել է «Ներառական աճի դիագնոստիկա» գնահատում-զեկույցը

10 Սեպտեմբերի, 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարն իր ողջույնի խոսքում նշել է. «Այսօր շատ կարևոր հարց ունենք օրակարգում՝ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից պատրաստված «Ներառական աճի դիագնոստիկա» գնահատում-զեկույցը, քանի որ ներառականությունը առաջիկա տնտեսական աճի ամենակարևոր առանձնահատկությունը պետք է լինի»։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել հանդիպմանը մասնակցող պատվիրակության անդամներին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարին զեկույցը ներկայացրել են ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոնի գրասենյակի ավագ տնտեսագետներ Փոլ Օլիվերը և Ջոզեֆ Սփնաջերսը: Այն հիմնականում առնչվում է Հայաստանում ներառական աճին խոչընդոտող խնդիրներին և ռիսկերին։

Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են զեկույցում առկա պնդումները, մտքեր փոխանակել արտահանմանը միտված տնտեսության զարգացման վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ աշխատանքային քննարկում ծավալել զեկույցի խորքային ուսումնասիրության և հետագա համատեղ աշխատանքների վերաբերյալ։

 

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

Հուշաթերթ արտահանողի համար

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Հանդիպումների ժամանակացույց․պետություն-մասնավոր հատված համագործակցություն

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00