«Ոսկեհատ» գինու փառատոնը կօգնի զարգացնել գինու զբոսաշրջությունը Հայաստանում

05 Սեպտեմբերի, 2019

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում սեպտեմբերի 5-ին կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի և Աշտարակ համայնքի ղեկավարի խորհրդական Արթուր Ոսկանյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված սեպտեմբերի 7-ին կայանալիք «Ոսկեհատ» Գինու Փառատոնին։

«Փառատոնը կարևոր նշանակություն ունի մեզ համար, քանի որ այն կնպաստի գինու մշակույթի տարածմանը, առավել ճանաչելի կդարձնի մարզը որպես գինեգործական տարածաշրջան։ Փառատոնը կօգնի զարգացնել գինու տուրիզմը և, իհարկե, կաշխուժացնի տարածաշրջանի մշակութային կյանքը», - նշել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։

««Ոսկեհատ» գինու փառատոնը Հայաստանի ներուժը ցուցադրելու հիանալի հնարավորություն կդառնա։ Նմանատիպ փառատոնների կազմակերպումը լիովին տեղավորվում է Հայաստանի գաստրոնոմիական ծրագրերի զարգացման մեջ», - ընդգծել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը։

«Ոսկեհատ» գինու փառատոնը հագեցած կլինի ոչ միայն հայկական գինիների բազմազանությամբ, այլև հարուստ մշակութային ծրագրով՝ հայկական էթնիկ երգ, երաժշտություն ու պար՝ սիրված դերասանների և էթնո-բենդի կատարմամբ, հայկական հնագույն արվեստների վարպետության դասեր, ձեռագործ իրերի վաճառք, տնայնագործ գինեգործների պարգևատրում և այլն։

 «Մենք կարևորում ենք նմանօրինակ միջոցառումների անցկացումն Աշտարակ քաղաքում, քանի որ դրանք ուղղակիորեն նպաստում են համայնքի տնտեսական զարգացմանը՝ բարձրացնելով զբոսաշրջային և ներդրումային գրավչությունը»,- նշել է Աշտարակ համայնքի ղեկավարի խորհրդական Արթուր Ոսկանյանը՝ հավելելով, որ համայնքներում այսպիսի ծրագրերի իրականացումը  նպաստում է նաև գյուղատնտեսության և սպասարկման ոլորտներում լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը։

Նշենք, որ «Ոսկեհատ» գինու փառատոնը տեղի կունենա ս․թ․ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 17։00–ին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում։

Փառատոնի այցելուների համար կգործի երկկողմանի անվճար ուղևորափոխադրում սեպտեմբերի 7-ին՝ ժամը 16։00-16։30, Հանրապետության հրապարակից, հետադարձը՝ 22։00-24։00, դեպի Հանրապետության հրապարակ։

 ՀԽԳՀ-ը ստեղծվել է 2016 թ. ՀՀ Կառավարության կողմից և նպատակ ունի խաղողագործության և գինեգործության ոլորտում ներդնել պետական քաղաքականության և զարգացման ծրագրերի նոր ռազմավարություն՝ միտված միջազգային շուկայում հայկական գինու մրցունակության բարձրացմանը, ոլորտի օրենսդրական դաշտի և որակի վերահսկման համակարգի կատարելագործմանը, գործարար միջավայրի բարելավմանը և արտահանման ծավալների մեծացմանը:

           

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

Հուշաթերթ արտահանողի համար

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Հանդիպումների ժամանակացույց․պետություն-մասնավոր հատված համագործակցություն

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00