Ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ոլորտում առկա խնդիրները

29 Օգոստոսի, 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արտակ Քամալյանը և Տիգրան Գաբրիելյանը հանդիպում են ունեցել ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով:

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են ոլորտի զարգացման իրենց տեսլականը, պետության կողմից հնարավոր քայլերը, որոնք կարող են նպաստել  ջերմոցաշինության ոլորտի բարելավմանն ու կարգավորմանը:

Ջերմոցատերերն անդրադարձել են նաև իրենց մտահոգող խնդիրներին, որոնք մասնավորապես վերաբերում էին ջերմատներում գազի սակագնի նվազեցմանը (ինչը կհանգեցնի տեղական արտադրանքի ինքնարժեքի նվազեցմանը), վնասատուների դեմ պայքարի արդյունավետ միջոցառումների իրականացմանը,  ներկրվող թունաքիմիկատների որակի վերահսկմանը, ինչպես նաև ջերմատներում արտադրվող գյուղմթերքի իրացման հնարավորությունների ընդլայնմանը:

Մասնակիցներն ընդգծել են մատչելի տոկոսադրույքներով վարկերի տրամադրման և հարկային դաշտում բարեփոխումների իրականացման կարևորությունը:

Քննարկված թեմաների թվում էր նաև տեղական պտուղ-բանջարեղենի արտահանման գործընթացն անխափան կազմակերպելու նպատակով Վերին Լարսին այլընտրանք ունենալու հարցը:

Արտակ Քամալյանն ու Տիգրան Գաբրիելյանը պատրաստակամություն են հայտնել հավաքագրել և հանգամանորեն ուսումնասիրել բոլոր առաջարկներն ու դիտողությունները՝ ուղղված առկա խոչընդոտների վերացմանը և ջերմոցային տնտեսությունների արդյունավետ գործունեության ապահովմանը:

 

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

Հուշաթերթ արտահանողի համար

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Հանդիպումների ժամանակացույց․պետություն-մասնավոր հատված համագործակցություն

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00