Տիգրան Խաչատրյանն ընդունել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի պատգամավորների պատվիրակությանը

12 Օգոստոսի, 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի պատգամավորների պատվիրակությանը, որին ուղեկցում էր ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Քլաուս Վենդելբերգերը։ Վերջինս ներկայացրել է պատվիրակության կազմը՝ ընգդծելով, որ երկրամասը ակտիվ համագործակցում է Հայաստանի հետ մի շարք ոլորտներում, և կարիք կա ակտիվացնելու տնտեսական համագործակցությունը ևս։  Դիվանագետի խոսքով՝ հենց այդ պատճառով խիստ հատկանշական է, որ պատգամավորների այցը սկսել է Էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպմամբ։

Նախարար Խաչատրյանն իր խոսքում նշել է, որ տնտեսական բաղադրիչը կառավարության բարեփոխումների օրակարգում առանցքային տեղ է զբաղեցնում:

Նախարարը ներկայացրել է ներկա սոցիալ-տնտեսական ցուցանիշները, նշել, որ դրանք հեռու են նախանշված նպատակներից։ Նա կարևորել է նաև նաև արտահանելի տնտեսությանը միտված քայլերի անհրաժեշտությանը։

«Ունենք ցանկություն և հաստատակամություն՝ արագ փոխելու իրավիճակը։ Դա է պատճառը, որ կառավարությունն իր առաջիկա տնտեսական քաղաքականության առանցքում տեսնում է այնպիսի հնարավորությունների ստեղծումը, որ տնտեսությունը դառնա ավելի մրցունակ, արտադրողական, ներառական և ստեղծի ավելի բարձր արժեքներ։ Կառավարությունը հանձնառու է տնտեսական կյանքի վրա կոռուպցիայի ներգործության բացառմանը և հավասար պայմանների ապահովմանը»,- ավելացրել է նա։

Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսությանը   Գերմանիայի Դաշնային Հանրապետության աջակցության արդյունքներին, մասնավորապես՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող ծրագրերին և փորձագիտական աջակցությանը։ Նախարարը կարևորել է նաև KFW բանկի կողմից աջակցություն ստացած ենթակառուցվածքների բարելավման  ծրագրերը, որոնք ֆինանսական օժանդակությունից զատ բերում են նաև կորպորատիվ կառավարման մշակույթ և առավել բարձր արդյունավետությամբ կառավարում։

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք առնչվում էին հիմնականում ներդրումային ներուժ ունեցող ոլորտների և ծրագրերի իրականացմանը գերմանական մասնակցությանը և հույս հայտնել, որ գերմանացի գործընկերների հետ համագործակցությունը կշարունակի լինել արդյունավետ և փոխշահավետ։

 

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

Հուշաթերթ արտահանողի համար

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Հանդիպումների ժամանակացույց․պետություն-մասնավոր հատված համագործակցություն

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00