Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ԵԱՏՄ էկոնոմիկայի նախարարների նիստին

07 Օգոստոսի, 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը աշխատանքային այցով օգոստոսի 6-9-ը Ղրղզստանում է։ 

Օգոստոսի 7-ին՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ընդառաջ, Իսսիկ-Կուլում տեղի է ունեցել  Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների էկոնոմիկայի նախարարների առաջին հանդիպումը։ 

Հանդիպման ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ- պետությունների էկոնոմիկայի նախարարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները քննարկել են տնտեսական օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես` քննարկվել են անդամ-պետությունների մակրոտնտեսական ընթացիկ իրավիճակի և առևտրաշրջանառության ծավալների հետ կապված հարցեր:  Նախարարները քննարկել են ԵԱՏՄ երկրների տնտեսությունների մակրոտնտեսական կայունության բարձրացման հեռանկարները: Մասնակիցներն անդրադարձել են նաև մինչև 2025 թվականը տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները սահմանող փաստաթղթի պատրաստման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։  

Այցի շրջանակներում նախատեսված են նախարարի  երկկողմ  հանդիպումներ գործընկերների հետ։ Տիգրան Խաչատրյանը նաև կմասնակցի օգոստոսի 9-ին կայանալիք  ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

Հուշաթերթ արտահանողի համար

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Հանդիպումների ժամանակացույց․պետություն-մասնավոր հատված համագործակցություն

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00