Դիլիջանում կայացել է Հայաստան-Վրաստան գործարար համաժողովը

28 Հունիսի, 2019

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի շրջանակներում հունիսի 28-ին Դիլիջանում՝ Կենտրոնական բանկի ուսումնական կենտրոնում կայացել է Հայաստան-Վրաստան գործարար համաժողովը։

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին։

Ելույթ են ունեցել նաև Հայաստանի կենտրոնական բանկի նախագահհի տեղակալ Ներսես Երիցյանը, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ հարություն Հարությունյանը և Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նինո Չիկովանին:

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր խոսքում նշել է, որ երկու երկրներն ունեն տնտեսական համագործակցության մեծ ներուժ և կառավարությունների խնդիրն է նպաստել եղած հնարավորությունների լիարժեք իրագործմանը, ստեղծել բարենպաստ միջավայր գործարարների համար, որպեսզի վերջիններս հանդես գան համատեղ նախաձեռնություններով, և հավելել, որ այս գործարար համաժողովը դրա համար լավագույն ձևաչափն է։

Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին ջերմ ընդունելության և արդյունավետ աշխատանքի համար և տեղեկացրել, որ գործարար համաժողովին Վրաստանից մասնակցում են 40, իսկ Հայաստանից ավելի քան 70 գործարարներ, ինչը վկայում է երկու երկրների գործարար համայնքի հետաքրքրվքծության մասին՝ առավել ակտիվ և արդյունավետ համագործակցելու և միասնական ջանքերով նոր շուկաներ մուտք գործելու։ Ըստ Մայա Ցկիտիշվիլիի, հենց երկու երկրների գործարարների համագործակցությունն է առևտրատնտեսական համագործակցության զարգացման գրավականը։

Պաշտոնական մասից հետո տեղի են ունեցել քննարկումներ հետևյալ թեմաներով․

«Ինտերակտիվ տնտեսական հեռանկար» թեմայով քննարկման մոդերատորն էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը։ Մեկնաբանություններով հանդես են եկել՝ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը, Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեն, Հայաստանի ներդրումային հետաքրքրությունների ֆոնդի փոխտնօրեն Սերգեյ Գրիգորյանը և JSC գործընկերության հիմնադրամի ռիսկերի կառավարման և վերլուծական ծառայության ղեկավար Կոնստանտին Չանտուրիան։

Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի խորացմանը, առևտրաշրջանառության ծավալների մեծացման հնարավորություններին, տարածաշրջանային զարգացման ծրագրերին առնչվող հարցեր։

«Հայաստանի և Վրաստանի դրամավարկային և ֆինանսական քաղաքականության մարտահրավերները» խորագրով քննարկման բանախոսներն էին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը և Վրաստանի Ազգային բանկի փոխնախագահ Արչիլ Մեստվրիշվիլին։

«Զբոսաշրջությունը Հայաստանի և Վրաստանի համար. գործարար համայնքի համագործակցության հնարավորությունները» թեմայով քննարկմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ . Սուսաննա Սաֆարյանը և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Վրաստանի ազգային զբոսաշրջության վարչության պետի առաջին տեղակալ Ռուսուդան Մամացաշվիլին։

Միջոցառման շուրջ 300 մասնակիցների թվում էին Հայաստանի և Վրաստանի պետական գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, գործարար շրջանակների ներկայացուցիչներ։

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00