Սուրեն Կարայանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

09 Փետրվարի, 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 6-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին։


Նախարարը ողջունել է դեսպանին և նշել, որ անհրաժեշտ է ուժերը կոնսոլիդացնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը մեծացնելու ուղղությամբ։ Նախարարի խոսքով ՝ Հայաստանը կարող է Ֆրանսիայի համար յուրատեսակ տնտեսական կամուրջ լինել դեպի Եվրասիական տնտեսական միություն և Իրան։ Նախարար Սուրեն Կարայանն ասել է, որ մշակվել են և դեսպանին կներկայացվեն բազմաթիվ ներդրումային ծրագրեր, որոնք կարող են հետաքրքիր լինել ֆրանսիացի գործարարներին։ Նախարար Կարայանը նշել է, որ Իրանի հետ սահմանակից գոտում ստեղծվում է ազատ տնտեսական գոտի, որտեղ ևս ֆրանսիացի գործընկերների մասնակցությունը ողջունելի կլինի։

«Ես կհանձնարարեմ, որ Հայաստանի զարգացման հիմնադրամում առանձին աշխատակից զբաղվի ֆրանսիացի ներդրողների բոլոր հարցերով և խնդիրներով՝ մեկ պատուհանի սկզբունքով, ինչի շնորհիվ կկարգավորվեն նրանց խնդիրները, իսկ չկարգավորվելու դեպքում՝ խնդիրներն անձամբ ինձ կզեկուցվեն», – նշել է նախարար Կարայանը։

Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար՝ շեշտելով, որ վերջին տարիների հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության խորացումն իրենց համար առաջնահերթություն է։ Տնտեսական փոխգործակցության հաջող օրինակներից է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության և ՀՀ կառավարության միջև ստորագրված պայմանագիրը, ինչպես նաև Զարգացման ֆրանսիական գործակալության արդյունավետ գործունեությունը Հայաստանում։

«Մենք ուշի-ուշով հետևում ենք այն բոլոր մոտեցումներին, որոնք որդեգրվել են Հայաստանի կառավարության կողմից՝ լինի դա ազատ տնտեսական գոտու ստեղծում, թե ցանկացած այլ նորարարական մոտեցում, որոնք, օրինակ, միտված են մենաշնորհի դեմ պայքարին, գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների աճին ու ծրագրերին։ Տնտեսության գործունեությանն առնչվող ցանկացած բան, որ կարող է գրավել օտարերկրյա ներդրողներին, մեր ուշադրությունից չի սպրդում։ Կան ոլորտներ, որ արդեն հետաքրքրում են ֆրանսիական կողմին։ Մենք էլ մեր հերթին իրազեկում ենք շահագրգիռ կառույցներին»,- նշել է Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։


ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 542503 (+374 11) 530 333 (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00