Նոր գործարար հնարավորություններ ՀՀ-ԵՄ միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» իրականացման շրջանակներում

26 Սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 26-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության հետ համատեղ անցկացրեց «Նոր գործարար հնարավորություններ` Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ/CEPA) իրականացման շրջանակներում» խորագիրը կրող միջոցառումը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Պյոտր Սվիտալսկին, Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության բաժնի պետ Պետրոս Սուրմելիսը։

Միջոցառման նպատակն էր Հայաստանի և ԵՄ գործարար շրջանակներին ներկայացնել ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում գործարարներին ընձեռվող նոր գործարար հնարավորությունները և առավելությունները:

ՀԸԳՀ-ն համապարփակ համաձայնագիր է՝ ուղղված ԵՄ-Հայաստան համագործակցության մակարդակի բարձրացմանն ու շրջանակի ընդլայնմանը։ Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակի, ինչպես նաև Համագործակցության ու Գործընկերության համաձայնագրի համեմատությամբ` վերջինս էլ ավելի է բարելավում երկկողմ առևտրի պայմանները։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին գործարար հանրության համար կարևոր մի շարք թեմաներ, այդ թվում՝ ծառայությունների ոլորտում երկկողմ առևտրի ազատականացումը՝ Ծառայությունների առևտրի մասին գլխավոր համաձայնագրով (ԾԱԳՀ) սահմանվածից ավելին, որը համաձայնագրի գլխավոր ձեռքբերումներից է։ Այն ավելի կհստակեցնի ԵՄ և Հայաստանի գործարարների, ներդրողների և ծառայություն մատուցողների գործունեությունը և կբարելավի առևտրային միջավայրը։ Այն նաև բարենպաստ պայմաններ կստեղծի միջսահմանային ներդրումների ավելացման համար:

Կլինեն նաև քննարկումներ պետական գնումների ոլորտում շուկայի փոխադարձ հասանելիության ապահովման վերաբերյալ: Գնումների մասին համաձայնագրի կանոնները կկիրառվեն մեկ միասնական ինտերնետային պորտալի միջոցով մրցույթների հրապարակման և վերանայման ընթացակարգերի թարմացման պարագայում։

Քննարկվեցին նաև հարցեր, թե ինչպես Հայաստանի տնտեսվարողները և սպառողներն կարող են օգտվել աշխարհագրական նշումների պաշտպանության հավակնոտ համակարգից, և ինչպես կարող են հայկական ընկերությունները, արվեստագետները, գյուտարարները, որոնք ստեղծում և իրացնում են նորարարական, գեղարվեստական, յուրահատուկ և բարձրորակ արտադրանք, ապավինել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ամուր համակարգին՝ այնպես, ինչպես ԵՄ-ում։

Միջոցառմանը հրավիրված էին Հայաստանի կառավարության, Եվրոպական միության, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև գործարար համայնքի ներկայացուցիչները։ 

Միջոցառաման լուսանկարները


Հայաստանում 2021թ․ նախատեսվող ցուցահանդես-տոնավաճառների ցանկ

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՔ

(+374 11) 597 150, (+374 11) 597 153

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00