Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության ծրագիր


Աջակցության ծրագրին դիմելու ժամկետն ավարտվել է։

ՀՀ Կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի 1305-Լ որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերման մատչելիության ապահովման նպատակով պետական աջակցությունը իրականացնել 2 եղանակով.

ա. Տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորում, որի դեպքում վարկը հասանելի կլինի՝ 2 % տոկոսադրույքով, մինչև 4 տարի մարման և մինչև 1 տարի մայր գումարի արտոնյալ ժամկետով, իսկ Հայաստանի Հանրապե­տու­թյան կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդդգրկված սահմանամերձ համայնքների (այսուհետ՝ սահմանամերձ համայնքներ) տնտեսա­վարողներին կամ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին 0% տոկոսա­դրույքով:

Վարկավորման գործընթացը նախաձեռնում են շահառուները՝  վարկ ստանալու համար դիմելով ֆինանսական կառույցներին (ՑԱՆԿ) և ներկայացնելով  տոհմային մանր եղջերավոր կենդանի ձեռք բերելու վերաբերյալ դիմում-հայտ՝ նշելով ձեռքբերվող տոհմային մատղաշի քանակը, ձեռքբերման (ներկրման) վայրը (վայրերը), ձեռքբերման ժամկետները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ Նախարարություն) է ներկայացնում ձեռքբերման ենթակա տոհմային մանր եղջերավոր կենդանիների հավաստագրերը (վկայականները, քարտերը)՝ դրանց հիման վրա ձեռքբերման ենթակա մանր եղջերավոր կենդանիների տոհմային լինելու մասին ֆինանսական կառույցին անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն տալու նպատակով։

բ. Կատարված ծախսի փոխհատուցում. այս դեպքում կփոխհատուցվի շահառուի կողմից յուրաքանչյուր գլուխը մինչև 450 հազար ՀՀ դրամ արժեքով ձեռք բերված տոհմային մատղաշի համար փաստացի վճարված գումարի (չհաշված տեղափոխման ծախսերը) 23 %-ը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սահմանամերձ բնակավայրերի և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվների կողմից մինչև 450 հազար ՀՀ դրամ արժեքով ձեռք բերված տոհմային մանր եղջերավոր կենդանիների համար՝ 27%-ը։

Փոխհատուցման գործընթացը նախաձեռնում են գյուղատնտեսությունում տնտեսավարողները` մինչ տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերման (ներկրման) աշխատանքների սկսվելն էլեկտրոնային և (կամ) թղթային տարբերակով դիմելով Նախարարություն։

Տոհմային մատղաշ ձեռքբերելուց հետո հաշվառված շահառուն փոխհատուցում ստանալու նպատակով էլեկտրոնային կամ թղթային տարբերակով դիմում է Նախարարություն՝ դիմումին կից ներկայացնելով ձեռք բերված կենդանիների հավաստագրերը (վկայականը, քարտը), կենդանիների դիմաց վճարման անդորրագրերը, հաշիվ-ապրանքագրերը, կենդանիների առողջական վիճակը հավաստող անասնաբուժական վկայականը (ներկրման դեպքում արտահանվող երկրում տրված ձևը ևս), համայնքում կենդանիների հաշվառման տեղեկանքը, բանկային հաշվեհամարը։

Ծրագրի շրջանակում ձեռքբերվող 1 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանիների հաշվարկային առավելագույն արժեք է ընդունվել 450 հազար ՀՀ դրամը: Ծրագրով մեկ շահառուի վարկի առավելագույն չափ է սահմանվել 900 մլն դրամը (առավելագույնը 2000 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանիների, այդ թվում՝ 100 գլխից ոչ ավել տոհմային արու մատղաշ (ոչխարի և այծի), իսկ միայն 1-ին տարվա համար ոչ ավել քան 450 մլն ՀՀ դրամը (առավելագույնը 1000 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանիներ, այդ թվում՝ 50 գլխից ոչ ավել տոհմային արու մատղաշ (ոչխարի և այծի)։

Ծրագրով տոհմային մանր եղջերավոր կենդանիների՝ ըստ մթերատվության ուղղության (կաթնային, մսային, բրդային) ցեղերի ընտրության նկատմամբ որևէ նախապայման չի սահմանվում, բացառությամբ դրանց սեռահասակային խմբերի՝ մինչև 18 ամսական հղի ոչխարներ և այծեր, 4-16 ամսական էգ և 6-16 ամսական արու մատղաշ (ներկրման դեպքում արտահանվող երկրում կարանտինի կանգնեցնելու, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ առուվաճառքի պայմանագրի կնքման դրությամբ)՝ 20։1 հարաբերությամբ (20 էգի հաշվով 1 արու)։

Տոհմային կենդանիները ձեռք բերելուց հետո անհրաժեշտ է Նախարարություն ներկայացնել՝

  • ձեռք բերման պայմանագրի պատճեն,
  • ձեռք բերված կենդանիների տոհմային հավաստագրեր (վկայական, քարտ)             
  • համայնքում կենդանիների հաշվառման տեղեկանք
  • պարտավորագիր։ 

Փոխհատուցման դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ուղարկել secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին:

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել.
Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ +374 11 523 411, +374 11 597 254, +374 11 297 428,  +374 11 529 231 հեռախոսահամարներով,Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչություն` 011 597 184,  Անասնաբուծության վարչություն`011 529 333, 011 597 129 հեռախոսահամարներով։

 

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00