Հարցազրույց․ Չնայած սեպտեմբերին տնտեսական ակտիվության գրեթե զրոյական ցուցանիշին՝ ՏԶՆ նախարարը կարծում է՝ շատ հետ չենք մնալու

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը, չնայած սեպտեմբերին գրանցված գրեթե զրոյական տնտեսական ակտիվության ցուցանիշին, կարծում է, որ տարվա կտրվածքով նախանշված 6,5 տոկոս տնտեսական աճից շատ հետ չենք մնալու։

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց․ «Այնուամենայնիվ, 6,5 տոկոս կուտակային տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելի բարձր է, քան գրանցված է եղել 2017 թվականին, 2017-ին գրանցվեց 6 տոկոսից ցածր, բայց առանձնահատկությունն այն է, որ 2017 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին միջին հաշվով շատ բարձր տնտեսական ակտիվություն գրանցվեց նախորդ ամիսների համեմատությամբ, այսինքն՝ նկատի ունենալով, որ նախորդ տարվա վերջին տնտեսական ակտիվության ցուցանիշները, բազան բարձրացել են արդեն այս տարի հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հնարավոր է չունենանք այդքան բարձր ցուցանիշ։Պետք է տարեվերջին տեսնել 6,5 տոկոս տնտեսական աճից որքան ենք հետ մնում։ Այնուամենայնից, կարծում եմ, որ շատ հետ չենք մնա»։

Նախարարի պաշտոնակատարը կարեւոր է համարում այն, որ հիմնական ճյուղերում դեռեւս մեծ մտահոգիչ երեւույթներ չունենք։ «Տնտեսության միակ ճյուղը, որտեղ 9 ամսվա արդյունքներով որոշակի անկում կա, գյուղատնտեսությունն էր, որ նախորդ տարի նույնպես 2016-ի նկատմամբ անկման ցուցանիշներ էր արձանագրել, բայց այս տարի անկումն ավելի քիչ է, քան նախորդ տարի»։

Նրա փոխանցմամբ՝ այս տարի ունենք դրական զարգացումներ շինարարության ոլորտում,որտեղ տնտեսական ակտիվության ցուցանիշները 7 ամսվա արդյունքներով ավելի բարձր են, քան տարվա համար նախատեսված է եղել։, ինչպես նաեւ առեւտրում ու ծառայություններում բավականաչափ բարձր ցուցանիշներ կան։

«Ամեն ինչ պետք է անենք որ տնտեսական ակտիվութան ու տնտեսական աճի ցուցանիշների հետ միասին ստեղծվող արդյունքը ավելի հավասարաչափ բաշխվի մասնակիցների միջեւ»,-եզրափակեց Տիգրան Խաչատրյանը։

Նշենք, որ 2018 թվականի սեպտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի նույն ամսվա համեմատ աճել է 0.2%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, տնտեսական ակտիվության աճի տեմպը նվազել է ընթացիկ տարվա օգոստոս ամսից: Նախորդ տարվա օգոստոսի համեմատ այն աճել 0.6%-ով, մինչդեռ հուլիսին նախորդ հուլիսի համեմատ աճը կազմել էր 11.1%: Մոտ 15%-ով նվազել է նաև արտահանումը, ներմուծումն աճել է 2.7%-ով: 1%-ով նվազել է արդյունաբերությունը, և 5%-ով՝ էլեկտրական էներգիայի արտահանումը: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է մոտ 8%-ով: Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի սեպտեմբերին 2016 թվականի նույն ամսվա համեմատ աճել էր ավելի քան 2%-ով, մինչդեռ 2016-ի սեպտեմբերին 2015-ի համեմեատ այդ ցուցանիշն ավելի քան 2%-ով անկում էր գրանցել:

News.am 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00