Պաշտոնը ստանձնել է 2022 թ. ապրիլի 26-ին
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1982 թ., 4 հուլիսի, Հայաստանի Հանրապետություն, ք․Երևան
2012 թ․՝ ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Ատենախոսություն «Բնապահպանական ռիսկերի ապահովագրությունը և դրա ներդրման փուլերը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով
2007-2011թթ.՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի հայցորդ
2003-2005 թթ.՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետի մագիստրատուրա (ավարտել է գերազանցությամբ)
1999-2003 թթ․՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, բակալավր (ավարտել է գերազանցությամբ)
2022 թ. ապրիլի 26-ից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
2018-2019 թթ՝ ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ
2016 թ.-ից՝ ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնում Տնտեսական դիվանագիտություն և Գործարար հաղորդակցություն և բանակցություններ առարկաների դասախոս
2012 թ.-ից՝ Միջազգային հարաբերությունների, քաղաքական, տնտեսական և սոցիալական հարցերի «Ազգերի ինստիտուտ» զարգացման հիմնադրամի հիմնադիր, նախագահ
2007-2018 թթ.՝ ՖինՍտաբ բիզնեսի զարգացման և կառավարման ընկերության հիմնադիր, տնօրեն
2010-2013 թթ.՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Համաշխարհային բանկի «ՀՀ բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտի վարչարարութուն» ծրագրի խորհրդատու
2005 թ.՝ Գարանտ-Լիմենս ապահովագրական ընկերության տնօրեն
2001-2003 թթ.՝ ԱՄՆ Գյուղատնտեսական դեպարտամենտի Մարքեթինգի աջակցության ծրագրերի կողմից հովանավորվող Կիրառական հետազոտությունների և ագրոբիզնեսի հիմնադրամի ծրագրերի խորհրդատվական խմբի անդամ
Ամուսնացած է, ունի երեք զավակ
Գերազանց տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին, տիրապետում է նաև գերմաներենին և իսպաներենին։
Հեղինակ է մի շարք վերլուծական և գիտական հոդվածների՝ գործարար կառավարման հիմնախնդիրների, ՀՀ ապահովագրական դաշտի արդի խնդիրների, այդ թվում՝ ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրության, բնապահպանական ռիսկերի կառավարման վերաբերյալ:
Զինապարտ է, պահեստազորի շարքային։
Մասնակցել է 40-ից ավել երկրներում կայացած միջազգային համաժողովների և համագործակցության ծրագրերի` կազմակերպված ԵԱՏՄ, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական պառլամենտի, ԵԽԽՎ, Համաշխարհային բանկի, Ասիական Զարգացման Բանկի, Մեծ Բրիտանիայի առևտրաարդյունաբերական պալատի և այլ միջազգային և գործարար կառույցների կողմից:
2003-2007թթ․՝ Մասնակցություն ՄԱԿ-ի կամավորական ծրագրերին Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում և Նիդերլանդներում:
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ, ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Մասնակցել է մի շարք մասնագիտական վերապատրաստումների և ուսումանական ծրագրերի միջազգային տնտեսական համագործակցության, պետական արդյունավետ կառավարման, արտաքին քաղաքական հարաբերությունների և այլ թեմաներով, այդ թվում․
2021թ․՝ դասընթացներ կազմակերպված ԵՊՌԴ-ի կրթական ակադեմիայի կողմից (Հռոմ, Իտալիա)
2019թ․՝ դասընթացներ կազմակերպված ԵՊՌԴ-ի կրթական ակադեմիայի կողմից (Գրանադա, Իսպանիա և Մադեյրա, Պորտուգալիա)
2014թ․՝ վերապատրաստումներ Քեմբրիջի համալսարանի Չերչիլ քոլեջում կազմակերպված ԵԵՊ-ի կողմից (Քեմբրիջ, ՄԹ)
2013թ․՝ մասնակցություն Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ծրագրին (Երևան, ՀՀ և Ստրասբուրգ, Ֆրանսիա)
2012թ․՝ վերապատրաստումներ կազմակերպված Ռոբերտ Շուման Ինստիտուտի կողմից (Բրյուսել, Բելգիա)
2012թ․՝ վերապատրաստումներ Եվրոպական պառլամենտի Տնտեսական և արժութային, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովներում կազմակերպված ՌՇՀ կողմից (Բրյուսել, Բելգիա և Ստրասբուրգ, Ֆրանսիա)
2012թ․՝ մասնակցություն Ջոյնթ Վիեննա ինստիտուտի Կառավարման համակարգի բարեփոխումներ ուսումնական կուրսին, կազմակերպված Ավստրիայի ֆինանսների նախարարության կողմից (Վիեննա, Ավստրիա)
2012թ․՝ մասնակցություն ԵԱՏՄ կազմավորման նախադրյալները կուրսին՝ կազմակերպված Ռոսսոտրուդնիչեատվայի կողմից (Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ, ՌԴ)
2011թ․՝ մասնակցություն ԱՄՆ Ազգային Ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտների կառավարման ուսումնական կուրսին (Երևան, ՀՀ) և այլն: