«ԱԳՐՈՏԵԽՆԻԿԱ» ԾՐԱԳՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ԱԳՐՈՏԵԽՆԻԿԱ» ԾՐԱԳՐԻ ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը մշակել է գյուղական համայնքներում գյուղատնտեսական տեխնիկայի (հացահատիկահավաք, կերհավաք և խոտհնձիչ կոմբայններ, թրթուռավոր և անիվավոր տրակտորներ) պատրաստականության մակարդակի բարձրացման մոդել, որն ուղղված է 2021-2022թթ․ ՀՀ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 բնակավայրերում գյուղատնտեսական տեխնիկայի սարքինության մակարդակի բարձրացմանը։

Ծրագրի նպատակն է՝

  • Աջակցել գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգմանը,
  • թարմացնել գյուղատնտեսական տեխնիկայի պարկը,
  • նպաստել ցանքատարածությունների թվի ավելացմանը,
  • ժամանակին կատարել ցանքաշրջանառության մեջ ագրոտեխնիկական համալիր միջոցառումների կիրառումը,
  • ստեղծել առողջ մրցակցային միջավայր, որը կբերի ծառայությունների մատուցման ավելացմանը,
  • աջակցել COVID-19 համավարակի հետևանքով գյուղական համայնքների մոտ առաջացած տնտեսական դժվարությունների չեզոքացմանը։

ՄԱԶԾ ԿՀ-ն համաֆինանսավորում է գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգման համար ներկայացված ու ընտրված հայտերի ընդհանուր բյուջեի 80%-ը (մինչև 1 մլն ՀՀ դրամ), իսկ շահառուն պետք է ապահովի համաֆինանսավորման մնացած 20%-ը (մինչև 250 հազար ՀՀ դրամ) սեփական միջոցներից և/կամ այլ աղբյուրներից:

Մրցույթին կարող են մասնակցել՝

ՀՀ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 բնակավայրերի մշտական բնակություն ունեցող բնակիչները, համայնքները, իրավաբանական անձինք, որոնք ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող գյուղատնտեսական տեխնիկա։

Բնակավայրերի ցանկ՝

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ 
Գեղամասար համայնք՝ Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամասար, Դարանակ, Կախակն, Կութ, Կուտական, Նորաբակ, Շատվան, Սոթք, Տրետուք, Փամբակ
Ճամբարակ համայնք՝ Թթու ջուր, Ճամբարակ, Վահան
Շողակաթ համայնք՝ Արտանիշ, Ծափաթաղ, Ջիլ
Վարդենիս համայնք՝ Վարդենիս, Ներքին Շորժա, Վերին Շորժա

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
Արենի համայնք՝ Արենի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա, Ռինդ 
Զառիթափ համայնք՝ Բարձրունի, Գոմք, Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սերս

 

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է առցանց լրացնել հայտադիմումը և կցել համապատասխան պահանջվող փաստաթղթերը՝ հղումը։

Հայտադիմումների ներկայացման վերջնաժակմետն է ս.թ. հունիս 28-ը՝ ժամը 18:00-ն:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝

  • Ժամկետանց և ոչ լիարժեք հայտերը չեն դիտարկվելու,
  • Ծրագիրը կապ կհաստատի միայն առաջին փուլով ընտրված մասնակիցների հետ։

Հարցերի համար կարող եք զանգահարել +(374 94) 692-119; +(374 96) 439323 հեռախոսահամարներով, աշխատանքային օրերին (երկուշաբթիից-ուրբաթ) ժամը 10:00-18:00:

«Կայուն համայնքներ» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվում ՄԱԶԾ-ի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ: 

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00