Ստորագրվել է «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն» ՍՊԸ-ի (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ հայտագրերի փոխանակմամբ համաձայնագիր

02 Մարտի, 2023

Մարտի 2-ին Երևանում կայացել է «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն» ՍՊԸ-ի (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ հայտագրերի փոխանակմամբ համաձայնագրի ստորագրման արարողությունը։

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Վիկտոր Ռիխտերը։

Համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը, երկու երկրների տնտեսական համագործակցության ասպարեզում առկա ներուժի օգտագործմանը:

Իր ելույթում Վահան Քերոբյանը հույս է հայտնել, որ տեղական գրասենյակների հիմնումը ավելի սերտ ու ակտիվ համագործակցության հիմք կհանդիսանա և նոր էջ կբացի Հայաստանի և Գերմանիայի հարաբերություններում:

«KfW-ն Հայաստանում գործող ամենաակտիվ կառույցներից է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության խոշորագույն վարկատուն: GIZ- ի հետ մեր համագործակցությունը ևս բազմաշերտ է: GIZ- ը մեզ աջակցում է գյուղատնտեսության, նորարարությունների և այլ ոլորտներում: Այն ծրագրերը, որոնք մենք իրականացնում ենք GIZ- ի հետ հետ, իսկապես դրական ազդեցություն եմ ունենում Հայաստանի Հանրապետության բնակչության կյանքի որակի վրա», - նշել է նախարարը։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00