Քննարկվել են ՌԴ Օմսկի մարզի հետ համագործակցության զարգացման հնարավորությունները

26 Օգոստոսի, 2022

Օգոստոսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արմեն Արզումանյանը և Արման Խոջոյանն ընդունել են ՌԴ Օմսկի մարզի նահանգապետ, մարզի կառավարության նախագահ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին նախարարներ, գործարար համայնքի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության, արդյունաբերության և առևտրի բնագավառներում համագործակցության զարգացման հնարավորությունները:

Կողմերը համակարծիք են եղել, որ համագործակցության մեծ ներուժ կա տնտեսության բոլոր ոլորտներում, որը պետք է զարգացնել և խորացնել: Հեռանկարային են համարվել գյուղատնտեսության, արդյունաբերության, առևտրի ոլորտները:  

Նշելով, որ այցի հիմնական նպատակն է ամրապնդել առկա համագործակցությունը, գտնել նոր գործընկերներ և վաճառքի նոր շուկաներ Օմսկի մարզի ներկայացուցիչները ներկայացրել են մարզի տնտեսական հնարավորությունները և ոլորտները, որտեղ կարող են համագործակցել և կիսվել փորձով: Հատկապես առանձնացվել է գյուղատնտեսության ոլորտը, մասնավորապես, գյուղտեխնիկայի և ժամանակակից սարքավորումների արտահանման, հացահատիկային, հատիկաընդեղենային մշակաբույսերի արտահանման, սերմերի մատակարարման հնարավորություններով:   

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աջակցության ծրագրերը: Նա նաև նշել է, որ Հայաստանի և Օմսկի մարզի հետաքրքրությունները գյուղատնտեսության ոլորտում համընկնում են և հարկավոր է շարունակել ամենօրյա աշխատանքը` անհրաժեշտ կապեր ստեղծելու և երկուստեք ցանկալի արդյունքների հասնելու համար:

Նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է և շահագրգռված փոխգործակցությամբ տնտեսության բոլոր բնագավառներում, իսկ պատվիրակության այցը նոր խթան կհանդիսանա առկա համագործակցությունը զարգացնելու համար, հատկապես, որ դրա համար կան բոլոր նախադրյալները։ Նա նաև կարևորել է  առևտրային տների ստեղծման  հարցը, գործարար հանդիպումների կազմակերպման անհրաժեշտությունը:  

Օմսկի մարզի ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանն ունի շատ բարձորակ ապրանքներ, գինիներ, ալկոհոլոյին խմիչքներ, չրեր, մուրաբաներ և այլն, որոնք սակայն արժանվույն ներկայացված չեն մարզում: Առևտրային տների ստեղծումը հնարավորություն կտա լրացնելու այդ բացը, իսկ Օմսկի հայկական համայնքի ներգրավվածությունը իրականացվող համագործակցության ծրագրերում մեծ արդյունքներ կարող է տալ:

Հանդիպման ընթացքում կարևորվել է տեղեկատվության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Օմսկի մարզ հայ գործարար պատվիրակության այց կազմակերպելու վերաբերյալ:

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00