Նարեկ Տերյանը Իրանում և Կատարում քննարկել է տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

02 Օգոստոսի, 2022

Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հուլիսի 24-27-ը այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն և Կատարի Պետություն՝ տնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։

Այցի շրջանակում հուլիսի 25-ին Նարեկ Տերյանն ու ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը Թեհրանում մասնակցել են Առևտրի, արդյունաբերության և հանքարդյունաբերության հարցերով համատեղ աշխատանքային խմբի նիստին։ Իրանական կողմից նիստի համանախագահն էր ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Ալի Ռեզա Փեյման Փաքը։  

Նիստի ընթացքում քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր։ Հանդիպմանը իրանական ընկերություններին առաջարկվել է ուսումնասիրել ՀՀ-ի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների իրականացման հնարավորությունը։

Աշխատանքային խմբի նիստի ընթացքում իրանական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել ՀՀ-ում մասնակցել տեխնիկական սպասարկման, ինժեներական, շինարարական նախագծերին։

Քննարկվել է նաև ՀՀ-ում միասնաբար համագործակցելով՝ արդյունաբերական ավան հիմնելու հարցը։ Անդրադարձ է կատարվել նաև ապրանքափոխանակում իրականացնող, ինչպես նաև դեղագործական ընկերությունների միջև համագործակցության հաստատման հնարավորություններին։

Հուլիսի 26-ին նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալի գրասենյակի ղեկավար Մեհդի Մահդի Ղալե Նոյի հետ։ Քննարկվել են գիտական, տեխնոլոգիական, տեխնոպարկերի հիմնման ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարները։

Ղալե Նոյը հրավիրել է հայկական ընկերություններին և գործարարներին մասնակցել նոյեմբեր ամսին Թեհրանում կայանալիք տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին։ Կարևորելով նորագույն տեխնոլոգիաների կիրառման ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ Նարեկ Տերյանն ընդգծել է այս ուղղությամբ երկուստեք ձեռնարկվող քայլերի ու գործողությունների ակտիվացման անհրաժեշտությունը և տեխնոլոգիական կենտրոն բացելու կարևորությունը։

Հուլիսի 27-ին Կատարի Պետության Դոհա քաղաքում Նարեկ Տերյանը հանդիպել է Համադ նավահանգստի Գործադիր նախագահի տեղակալ Աբդուլազիզ Նասըր Ալյաֆեյի հետ։  Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավոր եզրերը։ Անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետությունում կատարական կողմի ներդրումների իրականացման հնարավորությանը։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00