Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հանդիպում է ունեցել ՌԴ Կլաստերների, տեխնոպարկերի և հատուկ տնտեսական գոտիների ընկերակցության փորձագետների հետ

07 Հուլիսի, 2022

Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հուլիսի 7-ին, «ՀՀ-ում ազատ տնտեսական գոտիների ներդրումային գրավչության բարձրացում՝ կլաստերային քաղաքականության մեխանիզմի կիրառմամբ» միջազգային  նախագծի շրջանակներում, հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Կլաստերների, տեխնոպարկերի և հատուկ տնտեսական գոտիների ընկերակցության միջազգային փորձագետների հետ: Նախագիծն իրականացվում է ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ։

Հանդիպմանը ներկա էին Ռուսաստանի Դաշնության Կլաստերների, տեխնոպարկերի և հատուկ տնտեսական գոտիների ընկերակցության միջազգային փորձագետներ Անդրեյ Շպիլենկոն և Ալեքսեյ Անդրեևը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչներ, նախարարության պատասխանատու աշխատակիցներ։

Անդրեյ Շպիլենկոն ներկայացրել է իրենց առջև դրված առաջադրանքները, ինչպես նաև հավելել, որ իրենց աշխատանքի հիմնական նպատակն է նոր մոտեցումների և գործող Ազատ տնտեսական գոտիներում (ԱՏԳ) ամբողջական հետազոտությունների  իրականացման արդյունքում ներգրավել օտարերկրյա նոր  ներդրումներ, բարձրացնել Հայաստանի ներդրումային գրավչությունը։

Նարեկ Տերյանը ներկաներին տեղեկացրել է արդյունաբերության ոլորտում Հայաստանի կառավարության առաջնահերթությունները, որոնցից են՝ սննդամթերքի վերամշակումը, սարքաշինությունը  (մասնավորապես՝ ռադիոլէլեկտրոնիկան), դեղագործությունը և ոսկերչությունը։ 

Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ փորձագիտական խմբի հետ համատեղ աշխատանքի արդյունքում կմշակվի ԱՏԳ-ներում աշխատանքների կազմակերպման լավագույն ձևաչափը, ինչն էլ կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանն ու կայուն տնտեսական զարգացման ապահովմանը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական աշխատանքային հանդիպումների միջոցով, համագործակցության և երկխոսության ճանապարհով հասնել ցանկալի արդյունքների։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00