Ռաֆայել Գևորգյանը հանդիպել է Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի ներկայացուցիչների հետ

28 Հունիսի, 2022

Հունիսի 27-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ընդունել է   Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի փորձագետների թիմի անդամներին՝ ՄԱԿ-ի Տիեզերքի գործերով Պեկինի գրասենյակի ղեկավար Շիրիշկումար Ռավանի գլխավորությամբ։ Առաքելությունը կազմված էր ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Իրանի, Իսրայելի, Թաիլանդի տիեզերական գործունեություն իրականացնող կազմակերպությունների միջազգային փորձագետներից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ աղետների կառավարման, Հայաստանում արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգի, տնտեսության տարբեր ճյուղերում, գյուղատնտեսության ոլորտում հնարավոր աղետների ռիսկերի կանխատեսման, դրանց կանխարգելման և նվազեցման հնարավորությունների և  տիեզերական տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ։  

Առաքելության թիմի ներկայացուցիչները Հայաստանում են՝ «Աղետների կառավարման և արտակարգ իրավիճակներին արձագանքման տիեզերական տեխնոլոգիաների ազգային աշխատաժողովին» մասնակցելու և աղետների ռիսկի կառավարման ոլորտում ներգրավված պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ իրենց փորձով և գիտելիքներով կիսվելու նպատակով։

Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիան աշխարհի տարբեր երկրների տիեզերական գործունեություն իրականացնող գործակալությունների և կազմակերպությունների միջև համաձայնություն է, որն աղետների ժամանակ արձագանքման գործողություններին աջակցելու նպատակով պետությունների համապատասխան մարմիններին արբանյակային տեղեկատվության անհատույց հասանելիություն է ապահովում (բարձր լուծաչափի լուսանկարներ, քարտեզներ և այլն):

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00