Ռաֆայել Գևորգյանը ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության փոխդեսպան, զարգացման համագործակցության ղեկավար Աննիկա Նորդին Ջայավարդենային

24 Հունիսի, 2022

Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հունիսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության փոխդեսպան, զարգացման համագործակցության ղեկավար Աննիկա Նորդին Ջայավարդենային և տնտեսական/առևտրային հարցերով պատասխանատու Դավիթ Դիլանյանին։       

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի մարզերում համագործակցության և աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը՝  շեշտադրելով հատկապես մակրո, փոքր և միջին ձեռնարկությունների կարողությունների զարգացման աջակցությունը և որպես թիրախ դիտարկելով կին ձեռներեցներին և կանանց ներգրավվածությամբ ձեռնարկություններին, ինչպես նաև սահմանամերձ տարածքներում գործունեություն ծավալողներին։

Անդրադարձ է կատարվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հայաստանում կատարած ներդրումներին, ինչպես նաև Հայաստանում կայուն և ներառական տեքստիլ արդյունաբերության զարգացմանն ուղղված ծրագրերին։

Ռաֆայել Գևորգյանն ընդգծել է տեքստիլ արդյունաբերության ոլորտում զարգացող մեծ ներուժը և Հայաստանի կառավարության շահագրգռվածությունը՝ խթանելու արդյունաբերության ոլորտը և ուղղորդելու աշխատատեղերի ստեղծմանը։

Այս համատեքստում կարևորվել է այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնց միջոցով կանանյք և երիտասարդները կկարողանան օգտվել տնտեսական հնարավորություններից։

Կողմերը դիտարկել են  Հայաստանում արդյունավետ հանրային ներդրումային ծրագրերի, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի  իրականացման նպատակով Շվեդիայի հետ համագործակցության հնարավորությունը՝ փորձի փոխանակման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համատեքստում։

Մտքեր են փոխանակվել նաև ենթակառուցվածքային ծրագրերում շվեդական ընկերությունների մասնակցության և համապատասխան փորձի փոխանակման հնարավորության հարցի շուրջ։

Հանդիպման ավարտին Ռաֆայել Գեվորգյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին և կարևորել  համատեղ նոր ծրագրերի ուղղությամբ աշխատանքների իրականացումը։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00