Երևանում կայացել է հայ-ուդմուրթական գործարար համաժողովը

23 Հունիսի, 2022

Հունիսի 22-ին նախարարի տեղակալ Արման Արզումանյանը Երևանում մասնակցել է «Doing Business: Armenia & Udmurtia» համաժողովին, որին ներկա էին Ուդմուրթական Հանրապետության էկոնոմիկայի նախարար Միխայիլ Տումինը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության Առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և այլ շահագրգիր մարմինների ներկայացուցիչներ։

Արմեն Արզումանյանը, ողջունելով համաժողովի կազմակերպիչներին և հյուրերին, նշել է․ «Այսօրվա գործարար համաժողովը մեծ նշանակություն ունի ինչպես Հայաստանի և Ուդմուրթական Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների և տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման, այնպես էլ գործարար կապերի հաստատման ու խորացման համար՝ դրանք վերածելով երկարաժամկետ, տնտեսապես փոխշահավետ գործընկերության»:

Ուդմուրթական Հանրապետության էկոնոմիկայի նախարար Միխայիլ Տումինն  իր բացման խոսքում կարևորել է համաժողովի դերը երկու երկրների միջև գործընկերային հարաբերություններն ընդլայնելու տեսանկյունից․ «Ուրախ եմ ողջունել բոլորիդ այս համաժողովին, կարծում եմ, որ այս ընթացքում հետաքրքիր գործարար կապեր կհաստատվեն մեր երկու երկրների միջև»։ Նա նաև ներկայացրել է  իրենց երկրի գործարար և ներդրումային միջավայրի գրավչությունը, ինչպես նաև Հայաստանի հետ առևտրաշրջանառության ցուցանիշները, նշելով, որ այս ոլորտում անելիքներ դեռ շատ կան։ 

Միջոցառման ընթացքում ուդմուրթական կողմի գործարարները ներկայացրել են իրենց կազմակերպությունների աշխատանքները, որոնք առնչվում էին մսի և կաթնամթերքի  արտադրությանը, ալյումինագորության և մետաղագործության այլ տեսակներին և, հիմնականում, ՏՏ ոլորտներին։

Հանդիպման ավարտին Արմեն Արզումանյանը հույս է  հայտել, որ համաժողովի արդյունքում ձեռք բերված կապերն ու պայմանավորվածությունները շուտով ավելի գործնական մակարդակի վրա կդրվեն։

 

 

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00