Նոբելյան մրցանակակիր Արդեմ Փաթափությանը հանդիպել է նախարարության աշխատակիցների հետ

17 Հունիսի, 2022

Մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Արդեմ Փաթափությանի՝ Հայաստան այցի շրջանակում պաշտոնական վերջին հանդիպումը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում էր։

Նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել Արդեմ Փաթափությանին «Գիտության և Գործարարության օրեր» միջոցառմանը  մասնակցելու հրավերն ընդունելու համար և ավելացրել․ «Մենք հասկանում էինք, որ Ձեր այցը, մասնակցությունը համաժողովին, բազմաթիվ հանդիպումները և ելույթները տոն են դարձնելու  մեր նախաձեռնած Գիտության և գործարարության օրերը, սակայն չէինք կարող պատկերացնել, որ այսքան լավատեսություն կբերեք Ձեզ հետ և Ձեր օրինակով կոգևորեք բոլորին՝ մեծից փոքր, ավելի տեսանելի կդարձնեք այն ճշմարիտ ուղին, որով ազգովի պիտի գնանք դեպի հաջողություններ և առաջընթաց»։

Արդեմ Փաթափությանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընունելության համար, նշել է, որ Հայաստան կատարած այցի ընթացքում ստացած տպավորություններն իրեն նոր ուժ են հաղորդել գիտության ոլորտում նորանոր ձեռքբերումներ ունենալու համար։ Նա նաև հավելել է, որ հատկապես տպավորված է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Մարտիրոս Սարյանի տուն-թագարան այցելություններով։

Հանդիպման ընթացքում նախարարության աշխատակիցներն Արդեմ Փաթափությանին ուղղել են հարցեր՝ կապված գիտության զարգացման,   մարտահրավերների, իր առջև դրված նոր նպատակների և բազմաթիվ այլ թեմաների վերաբերյալ։

Միջոցառման ավարտին Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արմինե Խառատյանը էկոնոմիկայի նախարարության կողմից Արդեմ Փաթափությանին է հանձնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հուշամեդալ և նվիրել «Ծայրագույն պատրիարքներ և կաթողիկոսներ ամենանայն հայոց» գիրքը։ Արմինե Խառատյանը նորանոր հաջողություններ է մաղթել Արդեմ Փաթափությանին՝ նշելով, որ հպարտություն է մեծ բեմերից հայազգի գիտնականի անունը լսելը։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00