Արման Խոջոյանը հանդիպել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի հետ

02 Հունիսի, 2022

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հունիսի 2-ին հանդիպել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի հետ՝ գյուղատնտեսության ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերը քննարկելու և հետագա համագործակցության հեռանկարները նախանշելու նպատակով։

Հանդիպման սկզբում կողմերը կարևորել և արդյունավետ են գնահատել Արման Խոջոյանի մասնակցությունը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում օրերս կայացած ՄԱԿ ՊԳԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կողմից կազմակերպված «LANDNET» 13-րդ միջազգային աշխատաժողովին։

Այնուհետև քննարկվել են Հայաստանի գյուղատնտեության ներկա վիճակին, ոլորտում առկա առավել արդիական խնդիրներին առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտի հեռանկարային ճյուղերից մեկին՝ խաղողագործությանը։ Այս համատեքստում կարևորվել է ֆիլոքսերայի դեմ պայքարի և այդ վնասատուի հետագա տարածումը կանխելու համար արդյունավետ միջոցների կիրառումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սակավաջրությամբ պայմանավորված խնդիրներից խուսափելու նպատակով ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրմանը վերաբերող հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում պարենային արտադրանքի ինքնաբավության բարձրացմանը, արտահանման և ներմուծման գործընթացների արդյունավետ կազմակերպմանը, լոգիստիկ ծառայությունների բարելավմանը, Լարսի անցակետի այլընտրանքային ճանապարհներին առնչվող խնդիրները։

Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրող մի շարք այլ հարցեր։

 

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00