Երևանում կայացել է հայ-իրանական ագրոտեխնոլոգիական առաջին համաժողովը

27 Մայիսի, 2022

Մայիսի 27-ին նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից կազմակերպված «Հին ընկերներ, նոր հնարավորություններ» խորագրով հայ-իրանական ագրոտեխնոլոգիական առաջին համաժողովին։

Միջոցառման նպատակն էր ստեղծել արդյունավետ և կայուն համագործակցություն Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության ագրոտեխնոլոգիական կազմակերպությունների, բուհերի և այդ ոլորտի պատասխանատուների միջև։

Ողջունելով համաժողովի կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ Տիգրան Գաբրիելյանը կարևորել է երկու երկրների միջև բազմաբնույթ համագործակցությունը․ «Այսօրվա համաժողովը շատ կարևոր է ինչպես երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության հետագա ընդլայնման, այնպես էլ գործարար կապերի կայացման և խորացման համար։ Անշուշտ, համագործակցության խորացման լավագույն միջոց է նաև այս համաժողովի անցկացումը, որը հայ և իրանցի մասնագետներին հնարավորություն կընձեռի հաստատել կապեր՝ գյուղատնտեսության ոլորտում փոխշահավետ համագործակություն ծավալելու համար»։

Ամփոփելով իր խոսքը՝ Տիգրան Գաբրիելյանը համաժողովի մասնակիցներին մաղթել է հաջողություն և արգասաբեր աշխատանք։

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր ելույթում նշել է, որ վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մեծ առաջընթաց է ունեցել կրթական ծրագրերի, լաբորատոր ենթակառուցվածքների  արդիականացման ուղղությամբ՝ ստեղծելով բարենպաստ միջավայր` ուսանելու, դասավանդելու և հետազոտական գործունեություն իրականացնելու համար։  Նա նաև հավելել է, որ ՀԱԱՀ-ը բարձր է գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցելու և բարեկամ Իրանի հետ տեխնոլոգիական ու նորարարական կարողություններով կիսվելու հնարավորությունը:

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել համալսարանի ղեկավար կազմին միջոցառումը կազմակերպելու համար։ Կարևորելով նորագույն տեխնոլոգաների արդյունավետ օգտագործումը գյուղատնտեսության ոլորտում՝ դեսպանը նշել է, որ համալսարանների դերը գիտելիքի փոխանցումը գործում անգնահատելի է, իսկ գիտելիքի և փորձի փոխանակումը երկու երկների մասնագետների միջև մեծ ձեռքբերում կարելի է համարել։

Միջոցառման ընթացքում իրանցի մասնագետները ներկայացրել են Իրանի գյուղատնտեսության ոլորտի նորարարությունները, բերել հայ-իրանական բարեհաջող և արդյունավետ համագործակցության օրինակներ։ Քննարկվել է նաև ՀԱԱՀ-ի փորձը ագրոտեխնոլոգիայի ոլորտում, ներկայացվել են ոլորտի զարգացման վերաբերյալ  առաջարկներ։ 

 

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00