Վահան Քերոբյանը Կինոյի տանը ծանոթացել է «Ազգային Սինեմաթեք կոնցեպտ» նախագծին

20 Մայիսի, 2022

Նախարար Վահան Քերոբյանը մայիսի 19-ին այցելել է Կինոյի տուն, որտեղ հանդիպում է ունեցել Հայաստանի կինոգործիչների միության փոխնախագահ Միքայել Դովլաթյանի և միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանի հետ։

Նախարարի այցի նպատակն էր տեղում ծանոթանալ «Ազգային Սինեմաթեք կոնցեպտ» ստեղծարար կրթական–մշակութային միջավայր ստեղծելու նախագծին։

Միքայել Դովլաթյանի և Արայիկ Մանուկյանի ուղեկցությամբ Վահան Քերոբյանը շրջել է շենքի տարածքով, ծանոթացել իրականացվող վերանորոգման աշխատանքներին, տեղեկացել նախագծի մանրամասներին, նաև առկա խնդիրներին ու խոչընդոտներին, քննարկել դրանց հնարավոր լուծումները։

«Ազգային Սինեմաթեք կոնցեպտ» ստեղծարար կրթական–մշակութային միջավայրում նախատեսվում է ներառել․

  • Ազգային կինոժառանգության վիրտուալ և իրական թանգարանային նմուշների համադրությամբ մոդուլ։
  • Ստեղծարար-կրթական կենտրոն մոդուլ։
  • Ժապավենային և ժամանակակից կինոցուցադրումների տարբեր ձևաչափերով կինոդահլիճային հարթակների մոդուլ։
  • Կինոձեռներեցության աքսելերատ հաբի մոդուլ։
  • Բիզնես և ժամանցային տարածքների մոդուլ և այլն։

 

Կոնցեպտի իրագործման արդյունքում Երևանի կենտրոնում կստեղծվի կրթամշակութային, զբոսաշրջային ստեղծարար ազգային հանգույց։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00