Վահան Քերոբյանը Շիրակի մարզում հետևել է տնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքին

18 Մայիսի, 2022

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 17-ին այցելել է Շիրակի մարզ՝ տնտեսության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերին ու մարզում նախատեսվող նոր նախաձեռնություններին ծանոթանալու նպատակով։

Այցի շրջանակում նախարարը հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ։

Նազելի Բաղդասարյանը գոհունակությամբ նշել է, որ Շիրակի մարզը մշտապես գտնվում է ՀՀ Կառավարության և Էկոնոմիկայի նախարարության ուշադրության կենտրոնում։ «Շնորհակալ ենք այս աշխատանքային այցի համար և վստահ ենք, որ այսօրվա հանդիպումները Ձեզ ամբողջական պատկեր կտան, թե ինչ խնդիրներ են առկա Շիրակի մարզում, և կկարողանանք համատեղ լուծումներ առաջարկել մեր բնակիչներին», - նշել է նա։

Շնորհակալություն հայտնելով մարզպետին ընդունելության համար՝ նախարար Վահան Քերոբյանը նշել է այցի կարևորությունը մարզում իրականացվող ներդրումային ծրագրերը քննարկելու համար։ Ընդգծելով, որ Կառավարությունը պատրաստակամ է օժանդակել ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ Վահան Քերոբյանն այդ համատեքտում խոսել է այն ծրագրերի մասին, որոնք կոչված են նպաստել տնտեսության տարբեր ճյուղերում տնտեսավարողների արդյունավետ գործունեությանը։  «Մենք պատրաստ ենք հզորացնել այն մարդկանց, ովքեր ունակ են իրականացնել լուրջ նախագծեր և տալ նրանց անհրաժեշտ գործիքներ, որպեսզի նրանք կարողանան կյանքի կոչել իրենց պլանավորած ծրագրերը», - նշել է նախարարը։

Նազելի Բաղդասարյանը նույնպես կարևորել է պետության կողմից տրամադրվող պետական աջակցության գործիքների կիրառումը, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում մեղմել առկա խնդիրները, որոնց թվում է, օրինակ, պարարտանյութերի տրամադրման ծրագիրը։

Հանդիպմանը անդրադարձ է եղել հատկապես այն ծրագրերին, որոնք թույլ են տալիս Գյումրին և Շիրակի մարզն ավելի գրավիչ դարձնել նոր ներդրումների ներգրավման և զբոսաշրջության զարգացման տեսակետից։

Քննարկվել են նաև Գյումրիում Բարեկամության այգու սմարթ լուծումներով վերակառուցման և բարեկարգման ընթացիկ աշխատանքները։ Նախարարը նշել է, որ Կառավարությունում դիտարկվում է նաև Գյումրիում մոտ 400 հա տարածքի վրա, օդանավակայանի մոտ ընկած հատվածում, արդյունաբերական պարկի կառուցման հարցը, կան նաև պահեստային տարածքներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի առավել արդյունավետ կազմակերպել բեռների փոխադրումը տարբեր ուղղություններով։     

Նազելի Բաղդասարյանը հույս է հայտնել, որ Շիրակում ընթացող և նախատեսվող ծրագրերն իրապես կխթանեն մարզի տնտեսական կյանքը և կհանգեցնեն տնտեսության ակտիվացման։

Այնուհետև Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հետ։ «Նախ կցանկանայի վերհիշեինք այստեղ իրականացվող ընթացիկ ծրագրերը և հասկանայինք, թե ինչ խնդիրներ ունենք։ Այս պահի դրությամբ ընթացող ամենակարևոր նախագիծը Բարեկամության այգու վերակառուցումն է, որտեղ Կառավորությունը զգալի ներդրում ունի», - ասել է նախարարը։ Այնուհետև նա խոսքը փոխանցել է Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Արթուր Սողոմոնյանին, ով ներկայացրել է Բարեկամության այգու վերակառուցման նախապատրաստման, նախատեսվող շինարարական աշխատանքներն ու միջոցառումները:

Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանն ընդգծել է, որ Գյումրին ունի զբոսաշրջային մեծ ներուժ ու ներդրումների իրականացման համար բարենպաստ միջավայր։  

Նախարարն անդրադարձել է նաև «Դիստրիկտ» էկո և տեխնո թաղամասի հիմնադրման մանրամասներին և նշել, որ ՀՀ Կառավարությունը մեծապես շահագրգռված է այս ներդրումային ծրագրի իրականացման մեջ, քանի որ առկա է նաև Գյումրին որպես տեխնոլոգիական կենտրոն զարգացնելու հնարավորությունը։  «Դիստրիկտը կարող է այնպիսի միջավայր ապահովել, որպեսզի տաղանդավոր մարդիկ կարողանան լավ միջավայրում ապրել, աշխատել և ստեղծագործել», - հավելել է նախարարը։

Քաղաքապետարանում նախարարը ևս մեկ անգամ կարևորել է Գյումրիում արդյունաբերական պարկի կառուցումը և շեշտել, որ արդյունաբերական պարկերը ամենակարևոր ենթակառուցվածքներն են ներդրումներ ներգրավելու համար, որոնք թույլ են տալիս ներդրողներին առանց համեմատաբար մեծ ծախսերի  կազղմակերպել արտադրություն և ունենալ հասանելիություն տրանսպորտային ենթակառուցվածքներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կանաչապատմանը, ոռոգմանը, հյուրանոցների գործունեությանն ու հյուրանոցային սպասարկմանը վերաբերող խնդիրներ։

Այցի շրջանակում նախարարը եղել է «Դիստրիկտ» թաղամասում և Բարեկամության այգում, որտեղ ծանոթացել է բարեկարգման աշխատանքների ընթացքին։

Այնուհետև նախարարն այցելել է «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ՝ ծանոթանալու ընկերության ընդհանուր գործունեությանը և իրականացվող աշխատանքներին:

Շրջայյցի ընթացքում նախարարը կարևորվել է սելեկցիոն կայանի դերն ու նշանակությունը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման և պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից։

Այցի շրջանակում նախարարը նաև հանդիպում է ունեցել Ազատան համայնքի բնակիչների հետ և քննարկել նրանց հուզող խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00