Արման Խոջոյանը Կոտայքի մարզում ծանոթացել է CARMAC2 ծրագրի շրջանակում իրականացված ներդրումների արդյունքներին

16 Մայիսի, 2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ու Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գյուղատնտեսության և պարենի բաժնի պետ Ֆրաուկե Յանգբլութի գլխավորած պատվիրակությունը այցելել են ՀՀ Կոտայքի մարզ։

Այցի նպատակն էր ծանոթանալ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ» ծրագրի (CARMAC2) շրջանակներում մարզում իրականացված ներդրումների արդյունքներին:

Քարաշամբ և Սոլակ բնակավայրերում Արման Խոջոյանն ու ՀԲ ներկայացուցիչները ծանոթացել են կառուցված ջրարբիացման համակարգերի, ինչպես նաև այդ համայնքներում ստեղծված «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին տրամադրված գյուղատնտեսական տեխնիկաների շահագործման աշխատանքներն, որտեղ կատարվել է ընդհանուր 86 մլն ՀՀ դրամ ներդրում:

Նախարարի տեղակալը ՀԲ պատվիրակության հետ այցելել է նաև Նոր Գեղի և Հրազդան բնակավայրեր՝ CARMAC2 ծրագրի շահառու հանդիսացող «Կլուբնիչնայա Պոլյանա» և «Վիլ Ֆուդ» ընկերությունների արտադրական գործունեությանը տեղում ծանոթանալու նպատակով։

Ծրագրի շրջանակում երկու ընկերություններից յուրաքանչյուրին տրամադրվել է շուրջ 25 մլն ՀՀ դրամ դրամաշնորհ՝ սարավորումների ձեռքբերման, արտադրական կարողությունների հզորացման, սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի ներդրման և արտահանման խթանման նպատակով:

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00