Հայաստանի կառավարության պատվիրակությունը կմասնակցի ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանի համաժողովին

29 Ապրիլի, 2022

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Եվրոպայի տարածաշրջանի համաժողովին ընդառաջ նախապատրաստական հանդիպում է տեղի ունեցել ՊԳԿ-ի, ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների միջև։

ՊԳԿ Եվրոպայի տարածաշրջանի համաժողովը տեղի կունենա մայիսի 10-13-ին` Լեհաստանի Լոձ քաղաքում։ Տարածաշրջանային համաժողովը ՊԳԿ-ի կառավարման ամենաբարձր մարմինն է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, որի ընթացքում տարածաշրջանի երկրների ներկայացուցիչները քննարկում են պարենային ապահովությանն ու գյուղատնտեսությանն առնչվող հարցեր, ներառյալ՝ պարենային ապրանքների գների գլոբալ աճը, Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ագրոպարենային համակարգերի փոխակերպման և կայուն պարենային արժեշղթաների ապահովման մոտեցումները:

Հայաստանյան պատվիրակության կազմում կլինեն ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարության Բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության առաջին քարտուղար Լիաննա Մկրտչյանը։

Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի և ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանի հետ հանդիպման ընթացքում նրանք քննարկել են համաժողովի օրակարգին վերաբերող հարցերն ու Հայաստանի համար առաջնահերթ կարևորություն ներկայացնող ոլորտները։

2021թ․ սեպտեմբերին ՄԱԿ-ի Պարենային համակարգերի գագաթնաժողովում ՊԳԿ անդամ երկրները, ներառյալ՝ Հայաստանը, համաձայնության են եկել 2022–31 թվականների ՊԳԿ ռազմավարական շրջանակի շուրջ, որը հստակեցնում է կազմակերպության տեսլականը, այն է՝ կայուն և պարենով ապահովված աշխարհ բոլորի համար:

Նախարարների՝ կլոր սեղանի շուրջ քննարկումը կկենտրոնանա Ուկրաինայում ընթացող պատերազմից բխող տարածաշրջանային մարտահրավերների և պարենային անվտանգության վրա դրա ունեցած ազդեցության վրա։ Քննարկումը նաև կվերհանի Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում առկա առաջնահերթ խնդիրները՝ ագրոպարենային համակարգերի, շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման միջև օպտիմալ հավասարակշռություն ձեռք բերելու նպատակով։ Անդամ երկրները կհրավիրվեն ներկայացնելու իրենց առաջնահերթությունները և ագրոպարենային համակարգերի փոխակերպմանն ուղղված ընթացիկ գործողությունները:

Առցանց հանդիպման ընթացքում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը անդրադարձել է Հայաստանում միջազգային իրավիճակով պայմանավորված մարտահրավերներին։ Նա նշել է նաև անասնաբուծության ոլորտում նախարարության կատարած աշխատանքների մասին՝ կարևորելով հատկապես խոշոր եղջերավոր անասունների գույքագրումը։

Տիգրան Գաբրիելյանը կարևորել է ՊԳԿ-ի աջակցությունը Հայաստանի կառավարությանը։ Խոսելով կենդանիների շրջանում բրուցելոզային հիվանդության կանխարգելման հրատապ անհրաժեշտության մասին՝ նա անդրադարձել է նախկինում ՊԳԿ-ի կողմից աջակցություն ստացած ծրագրերին՝ նշելով, որ դրանք լավ հիմք են հանդիսանում հիմնախնդրի լուծման ուղղությամբ հետագա համագործակցության համար։

Կառավարությունների, գործընկերների և համայնքների հետ համագործակցելով՝ ՊԳԿ-ն զգալի աջակցություն է ցուցաբերում անդամ երկրներին՝ պարենային անվտանգության համագարգի բարելավման ուղղությամբ։ Այս նպատակով ՊԳԿ-ն աջակցում է կանխարգելման, նախապատրաստական և  վերականգնողական աշխատանքներին՝ հանուն կայուն զարգացման, օգնում է ֆերմերներին և գյուղական տնտեսություններին դառնալ ավելի ճկուն, արդյունավետ և նորարարական։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00